«Տնտեսական զարգազման» տակ կանեփի աճեցման ծրագիրը կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց տնտեսական արձագանքման ծրագիր, որով նախատեսված է նաև Հայաստանում արդյունաբերական կանեփի աճեցման ծրագիր: Այնինչ տարբեր երկրներում կրկին ու կրկին փաստեր են ի հայտ գալիս, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատում են որոշ քաղաքական գործիչների և կուսակցությունների մասնակցությունը թմրանյութերի վաճառքին, քաղաքականության կապը քրեական կլանների հետ, բայց դա բացահայտելն ու ապացուցելը շատ ու շատ դժվար է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ֆինանսական հնարավորություններ ունեն այդ կառույցները, այդ թվում նաև իրենց շահերը պաշտպանելու, ամրապնդելու, համախոհներ հավաքագրելու և նոր տարածքներ նվաճելու համար: Այն, ինչը որ տեսնում են կառավարությունում` «այսբերգի» վերին շերտն է, մինչ դեռ կան նաև ձևավորված ներքին խավեր և շահառուներ… Թմրադեղերի դեղագործական արդյունաբերությունը և արտադրությունը, փոխադրումը և բաշխումը համաշխարհային տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկն է: Թմրամիջոցների առևտրի շրջանառությունն ավելի մեծ է, քան աշխարհի բոլոր մեքենա արտադրողների շրջանառությունը և դրանից է կախված մոլորակի որոշ տարածաշրջանների և պետությունների բարեկեցության մակարդակը:

Դատախազների, ոստիկանների և դատավորների մեջ կան այնպիսինները, որոնց կարելի է գնել: Սակայն եթե նույնիսկ նրանք, ենթադրենք, գործում են բացառապես օրենքների շրջանակներում, պետք է հիշենք, որ այդ օրենքներն էլ ստեղծում և ձևում է նույն քաղաքականությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում այսօր նույնիսկ եթե պատկերացնենք, որ կոռուպցիա չկա (որն իրականում այդպես չէ), պարզ ու հստակ է բացահայտորեն գործում է երկրորդը` իշխող քաղաքական թևն առանց դրա էլ կարում և ձևում է իր ուզած օրենքները:

Այսօր «արդյունաբերական» աճեցումն են թույլատրում, դարձնում հնարավոր, վաղն էլ կարող են մի «փոքրիկ» բան ևս թույլատրել և հետագայում Հայաստանը վերածել նարկոթրաֆիքինգի օրրան, որից դժվար կլինի ազատվել անգամ այս կառավարության իշխանափոխությունից հետո:

 

                                                                                                                                                              Հայկ  Կիսեբլյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով