Իմաստը՞

Այսօր Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր և առանձին գործիչներ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ինչ խոսք, Արայիկ Հարությունյանի գործունեությունը ԿԳՍՄ նախարարի պաշտոնում խիստ դատապարտելի են: Կրթական մտահոգիչ չափորոշիչները, բարձր միավորներ ստացած, բայց ԲՈՒՀ չընդունված երիտասարդների նկատմամբ ցինիկ վերաբերմունքը, հայոց լեզվի, հայոց գրականության և պատմության, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը և այլ բացահայտ ապազգային քայլերը արդարացիորեն առաջացնում են հանրության զայրույթը:

Ըստ էության, իհարկե ողջունելի են ընդդիմադիր ուժերի պայքարը այս ազգադավ քայլերի դեմ: Սակայն այստեղ առաջանում են մի շարք հարցեր: Օրինակ՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Արդյո՞ք կա որևէ երաշխիք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո նրա փոխարեն չի նշանակվի ևս մեկ օտարամոլ ապազգային գործիչ, որը կշարունակի ներկա նախարարի արատավոր գործը: Ոչ, չկա:

– Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Կառավարության կողմից հավանության արժանացած և հաստատված ծրագիրը, որը կշարունակվի իրագործվել ԿԳՍՄ նախարարի պաշտոնում այլ անձի նշանակման դեպքում: Այո, իրականացնում է:

– Արդյո՞ք այլ նախարարները կամ դրանց հավասարեցված անձինք, մասնավորապես Արսեն Թորոսյանը, Զարեհ Սինանյանը, Զարուհի Բաթոյանը և այլոք ընդունելի են Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուժերի համար: Դժվար թե:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցերի այս շարքը կարելի է շարունակել, բայց մենք այսքանով կսահմանափակվենք:

Այս ամենը հաշվի առնելով՝ մի՞թե ավելի տրամաբանական չէ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Չէ՞ որ բոլոր այս անձանց, ովքեր մեծ խանդավառությամբ կյանքի են կոչում բացարձակ անընդունելի ծրագրեր, կառավարություն է բերել և ամեն գնով պատրաստ է պաշտպանել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն է տվել նրանց քարտ-բլանշ, որը օգտագործվել է բացառապես հակահայկական զանազան ծրագրեր իրականացնելու համար: Փաստացի, կարող ենք արձանագրել, որ առանձին նախարարների հրաժարականների պահանջները, նույնիսկ եթե դրանք ինչ-որ անհավանական հրաշքով իրականության վերածվեն, ոչ մի էական փոփոխություն չեն բերի:

Նրանց փոխարեն կնշանակվեն նույն արևմտյան նեոլիբերալ «դպրոցներում» սովորած և ազգային ինքնության դեմ ինքնամոռաց պայքար տանող այլ զինվորներ, որոնք կշարունակեն նախորդների գործը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ոչ միայն կբերի ամբողջ կառավարության կազմի հեռացմանը իշխանությունից, այլև կարող է սկիզբը լինել այնպիսի գործընթացների, որոնք մեկ և ընդմիշտ կբացառեն ապազգային ուժերի սողոսկելը իշխանություն: Ուստի ինչո՞ւ պահանջել առանձին նախարարների հրաժարականները, եթե կարելի է պահանջել իրենց անմիջական վերադասի և հովանավորի հրաժարականը:

Իմաստը՞:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով