«Քաղաքացիական պայմանագիր»-ը լիովին տապալել է իր նշած խնդիրների կատարումը

 

Ընդամենը 2019 թվականի օգոստոսի 19-ին, ՀՀ պետռեգիստրի գործակալությունում գրանցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբագրված կանոնադրությունում, ՔՊ-ն նշում է 3 խնդիր, որոնց լուծումը կուսակցությունը գերխնդիրներն են համարում պաշտոնապես: Թվարկենք ու վերհիշենք խնդիրներն ու այս 2 տարիների ընթացքում նրանց իրականացրածը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Հայաստանից արտագաղթի կասեցումը:

Նիկոլ Փաշինյանն ու իր կուսալցությունը, ոչ միայն «կասեցրել են» արտագաղթը, այլև ստեղծել են այն խթանող նորանոր պատճառներ: Ինքնաթիռները Հայաստան են ուղևորվում կիսադատարկ և գնում Հայաստանից՝ լրիվ բեռնավորված: Երևանում բանկերի դռներից բացի, կարելի է հերթեր նկատել միմիայն կորոնավիրուսային թեստի հանձնման լաբորատորիաների առաջ, ինչը նշանակում է, որ մարդիկ կամ պարտք են մուծում, կամ վերցնում նորանոր վարկեր, կամ էլ կորոնավիրուսի թեստ են հանձնում՝ Հայաստանից դուրս գալու իրավունք ստանալու համար: Շատ չվերթների բացակայությունը և ճանապարհների փակ լինելն է միայն որոշակիներն «կասեցնում» և հետ պահում Հայաստանը լքել ցանկացողներին, ինչպես նաև այն, որ արտագաղթելուց հետո նախնական գոյատևման համար դրամական խնայողություններ չեն կուտակել, սակայն եթե կուտակեն՝ նրանք ևս կարտագաղթեն, իրենց հետ տանելով Հայաստանի կապիտալը, գնաճն ու հարակից խնդիրներն էլ ավելի կխորանան , որի միջոցով Հայաստանը կհայտնվի էլ ավելի անելանելի իրավիճակում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Մեծ հայրենադարձության հարուցումը:

Եվս մեկ բան, որին սպասելով աչքներս ջուր կտրեց և ևս մի բան, որի նշույլն անգամ չկա: Թե՜ հայրենադարձության, թե՜ դրսից եկող ներդրումների հարցում ոչ թե առաջընթաց կա՝ պրոգրես, այլ հետընթաց:

 

3. Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար սոցիալ-տնտեսական, քաղաքական ու բարոյահոգեբանական պայմանների ապահովումը:

Այստեղ ևս լավ բան չկա ասելու: Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության գլխավորությամբ ստեղծված կառավարության օրոք Հայաստանի բանակը խայտառակ ջախջախիչ պարտություն կրեց: Զոհվեցին մոտ 5000 կամ ավելի, վերարտադրողական տարիքում գտնվող արական սեռի ներկայացուցիչներ, 10000-ից ավելի երիտասարդի կյանք խեղվեց, թե՜ հոգեպես, թե՜ ֆիզիկապես, որը նրանց և նրանց մերձավորների ընտանիքներում բացասական բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծում, և ամենևին էլ բնակչության թվի աճի միտում չի կարող ստեղծել: Սոցիալ-տնտեսական պայմանների հարցում ևս առաջընթաց չկա:Աշխատավարձերի և թոշակների բարձրացումը հազիվ է ծածկում գնաճը: Մի շարք ապրանքներ էլ թանկացել են 100 տոկոսից ավելիով:

 

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լրիվ տապալել են իրենց իսկ կանոնադրությամբ   որդեգրած 3 գերխնդիրների կատարումը և անգամ կարելի է ասել, որ արել են լրիվ հակառակը՝ խանգարել են հայրենադարձությանն ու օտարերկրյա ներդրումների հոսքին և դարձել են Հայաստանից արտագաղթի և ազգաբնակչության թվաքանակի էական կրճատման պատճառ:

 

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով