Հայ սպորտսմեններն իրենց կյանքն են զոհաբերում, Փաշինյանը` փիառվում

 

Ով որ երբեք չի զբաղվել իսկական պրոֆեսիոնալ սպորտով, երբեք և երբեք չի հասկանա, թե ինչ տանջանքների և բառացիորեն արյուն-քրտինքի միջով են հաղթանակներ կերտվում ու վաստակվում մրցանակները: Ամեն մի երիտասարդ սպորտստմեն բարդ հնարքի դիմելիս` ռիսկի է ենթարկում իր ողջ կարիերան և նաև կյանքն ու առողջությունը: Վնասվածքները կարող են երկար ժամանակով գամել պահեստայինների նստարանին կամ էլ անգամ 19 տարեկանին դարձնել հաշմանդամ :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ընդամենը 20 տարին բոլորած, 2020-ի պատերազմի մասնակից, ըմբշամարտիկ Արսեն Կարենի Հարությունյանը, որը պատերազմից հետո պարտվել էր ավելի տարեց և փորձառու հակառակորդի, հոգեպես անպատրաստ լինելու պատճառով՝ ընդամենը օրեր առաջ կերտած նորանոր հաղթանակների շնորհիվ Հայաստանը ներկայացնելու օլիպիական ուղեգիր նվաճեց, գիտակցելով, որ մեր թիմերի հաղթանակներին այսօր սպասում են բոլորը, դրանով սփոփվելու և ուրախանալու է ողջ ազգը, մխիթարանք գտնելով 2020-ի խայտառակ պատերազմի պարտությունից հետո:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արսենի նման իրենց ողջ ուժերն են լարում ու խաղի մեջ դնում նաև մի շարք այլ սպորտսմեններ:

 

Երեկ` մարտի 31-ին, արդեն 3-րդ խաղում անընդմեջ, այդպես վարվեց նաև ՀՀ ֆուտբոլի ողջ հավաքականը, հաղթեց Ռումինիային ու շարունակեց գլխավորել խմբային աղյուսյակը:

Ցավոք, երեկ տեղեկացանք նաև, որ կյանքից հեռացել է Շուշին ազատագրած լեգենդար Կոմանդոսը` գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը: Իսկ թուրքի առջև ծնկած, ողջ հայ ազգը նվաստացրած, հազարավոր անպաշտպան նվիրյալ հայորդիների բաց երկնքի տակ սպանդի ուղարկած, շփոթություն, ապատեղեկատվություն և կեղծիք տարածած, Շուշին էլ սկուտեղի վրա ադրբեջանական բանակի հրոսակախմբերին մատուցած, այնուհետև դա արդարացնելու համար Շուշին դժբախտ և դժգույն քաղաք, ինչպես նաև ադբեջանական անվանած Նիկոլ Փաշինյանը համարձակվել է այդ մասին ֆեյսբուքյան ստատուս ձոնել, մասնավորապես գրելով. «Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին և մեր բոլոր ընկած եղբայրներին»։

 

Հայ սպորտսմեններն իրենց կյանքն են զոհաբերում, Փաշինյանը` փիառվում…

 

Հայկ  Կիսեբլյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով