Ավելի մեծ և ողբերգական սարսափելի պատերազմի վտանգ է հասունանում

 

Ի՞նչ է կարելի անել հրապարակում մարդ հավաքելով: Հնարավո՞ր է արդյոք իշխանության գլուխ լինելով հանդերձ Հանրապետության հրապարակում մեծաքանակ մարդ հավաքելով պայքարել կորոնավիրուսային համաճարակի դեմ և սատարել առողջապահությանը: Միանշանակ, հնարավոր չէ և ընդհակառակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Դա ոչնչով չի կարող նպաստել առողջապահությանը, փոխարենը բազմամարդ հանրահավաքները որոշակիորեն մեծացնում են վարակի տարածումը: Առողջապահության ոլորտի բարելավումը՝ կարող է լինել զուտ տվյալ ինստիտուտի շրջանակներում և տվյալ ոլորտի մասնագետների շնորհիվ: Իսկ հնարավո՞ր է արդյոք իշխանության գլուխ լինելով հանդերձ հանրապետության հրապարակում մեծաքանակ մարդ հավաքելով սատարել բանակին կամ Արցախի խնդրի լուծմանը: Դա ևս հնարավոր չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Բանակն ավելի լավ և հզոր դարձնելը ևս համակարգի ներքին գործառույթն է և պետք է լուծվի զուտ տվյալ ինստիտուտի ներսում և տվյալ մասնագետների միջոցով: Արցախի խնդրի լուծմանն էլ պետք է հասնեին ոչ փողոցով, այլ դիվանագիտական ճանապարհով, որը սակայն ձախողվեց հենց նույն իշխանության գլուխ դարձած Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից:

 

 

Փողոցում հավաքվելով և «ժողովրդի ձայնը» հնչեցնելով չէ, որ տեղի են ունենում միջազգային դիվանագիտական պայմանավորվածություններ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ փողոցում մարդաքանակ հավաքելով, երթերով և ցույցերով կարելի է անել միայն մեկ բան՝ գալ իշխանության, շահել դիրքեր, պաշտոններ: Այդպես հնարավոր չէ զբաղվել արտաքին քաղաքականությամբ և ոչ էլ ներհամակարգային ինչ-որ փոփոխություններով, առավել ևս երբ որ դու ոչ թե ընդդիմադիր էս այլ հենց տվյալ պետության ղեկավարը և տվյալ երկրի սահմանադրության, բանակի, կրթական համակարգի, առողջապահության և ամեն-ամեն ինչի անկայունության հովանավորը:

 

Եթե դուք կարող եք այսօր «երկրաշարժի դեմ» շատ մեծ թվով մարդ հավաքել հրապարակում, որոնք սակայն արտակարգ իրավիճակներից չեն հասկանում և չգիտեն, ինչ անել երկրաշարժի դեպքում՝ ի՞նչ կանի այդ մարդկային ռեսուրսը, եթե լինի երկրաշարժ՝ ոչինչ, իսկ ի՞նչ է կարող տալ մեզ, եթե վաղը խոշոր հրդեհ լինի՝ ոչինչ:

 

Նույնպես և այսօր հրապարակում մեծաքանակ մարդ հավաքելը մեզ ոչինչ չի տալու նաև այն դեպքում, եթե վաղը սկսվի մեծ, հուժկու և 2020-ից ավելի ողբերկան պատերազմ: Երկրաշարժը անկանխատեսելի բնական աղետ է, հրդեհը՝ կարող է լինել և տեխնոգեն՝ մարդկային գործոնի հետևանք և բնական, սակայն պատերազմը, առավել ևս Հայաստանի այսօրվա պայմաններում, շատ մեծ հավանականություն ունեցող աղետ է, որը կախված է զուտ մեր մարդկային գործոնից՝ պահվածքից:

 

 

Երկրի քաղաքատնտեսական և ռազմաքաղաքական ոչ ստաբիլ վիճակը, իշխանական համակարգի բացթողումները, գործով չզբաղվելը, օր օրի ավելի են իրավիճակը սրում և մեծացնում նոր պատերազմի վտանգը: Իշխանության բացթողումներն ու պահվածքը օրեցօր դրան են տանում: Կարող է բռնկվել նոր, ավելի մեծ և խոշոր պատերազմ, որտեղ զոհերը կարող են և լինել ոչ թե հազարավոր կամ մի քանի տասնյակ հազար, այլ հարյուր հազարավոր:

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով