Հայտնաբերվել է 108 ոչ սթափ վարորդ․ ՃՈ

Սեպտեմբերի 5-ին և 6-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և 1-ին ու 2-րդ սպայական գումարտակների ծառայողները մայրաքաղաքում և մարզերում իրականացրել են  ուժեղացված ծառայություն՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

108 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, 22-ը՝ առանց ավարորդական իրավունքի վկայականի։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայամանագրի շահագործվող 36, թաղանթապատված դիմապակիով՝ 18, հետախուզման մեջ գտնվող՝ 10, աղմուկով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով՝ 5, փոխարինված համարանիշերով՝ 1 մեքենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի վարորդներ, պահանջում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով