Միակողմանի զիջումները, որոնք պարտադրվում են Հայաստանի գործող իշխանություններին, թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը. Դանիելյան

 

Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված՝ փոխվել է բոլորիս բնականոն կյանքն ու առօրյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Որպես Տավուշը ներկայացնող պատգամավոր, այսօր ուզում եմ անդրադառնալ չորս բնակավայրերը զիջելու՝ մեզ պարտադրվող օրակարգին։

Ցավոք, մեր այն մտավախությունը, որ Արցախի սցենարը կարող է կրկնվել Հայաստանի Հանրապետությունում, այս իշխանությունների մնալու պարագայում կարող է ի կատար ածվել։

Միակողմանի, անօրինական, հակասահմանադրական զիջումները, որոնք պարտադրվում են Հայաստանի գործող իշխանություններին, թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը՝ վերածելով մեր Հանրապետությունը յուրատեսակ անկլավի։»,- գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով