«Լավ բան է ասում մարդը. համ ձեր լյարդը առողջ կմնա, համ իրենց փորը՝ կուշտ». Արմեն Աշոտյան

Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ոչ մի բան չի լինի, որ 1 շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»,- այսօր սահմանամերձ Մովսեսի բնակիչներին ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել։

Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ի՞նչ երեսով է մարդկանց կյանքը կախարդական փայտիկի մեկ զարկով հեքիաթի վերածելու խոստացող Նիկոլը մուննաթ գալիս իրեն ժամանակին հավատացող ու բոլոր իշխանությունների ժամանակ սահմանը պահող մարդկանց վրա։

Չէ, ժողովուրդ ջան։ Նիկոլից մի նեղացեք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեր չխմած մի շիշ արաղը գալու է բյուջե ու դառնա նիկոլոկան տզրուկների փորը լցվող հերթական պարգեւավճարը, հերթական շքեղ վերանորոգումը, հերթական թանկարժեք չարտերային չվերթը, հերթական պատգամավորի հերթական մեքենան կամ բնակարանը։

Լավ բան է ասում մարդը. համ ձեր լյարդը առողջ կմնա, համ իրենց փորը՝ կուշտ»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով