Թեմա. Վերլուծական

Աշխատատեղերի ավելացման միֆը. Փաշինյանն ընդդեմ Անդերսենի

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը հավանաբար այլ զբաղմունք չունենալու պատճառով դարձյալ իր ոճին համահունչ հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պարզվում է 2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 000 մարդ, ինչը գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 607 հազար ցուցանիշը: Գրառումն իհարկե համեմվել է ինքնագովեստի խոսքերով,… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը իրավիճակ փոխեց

Սերժ Սարգսյանի լայնածավալ ասուլիսը իշխանական և մերձիշխանական օղակներում փոթորիկ բարձրացրեց: Թեպետ նախապես հայտարարված էր, որ ասուլիս է լինելու, օրվա իշխանությունը և նրա շահերն ու քմահաճույքները սպասարկող արբանյակները հավանաբար չկարողացան հաղթահարել իրենց մեջ արդեն արմատավորված բարդույթը և լուրջ չընդունեցին հայտարարությունը: Ասուլիսն արդեն մանրամասնորեն վերլուծվել է համացանցում և մամուլում, ուստի մենք չենք անդրադառնա հնչեցված հարցերին և պատասխաններին:… Կարդալ ավելին »

Փաշինյանի գյուղատնտեսական շոու ծրագիրը՝ վարկանիշի բարձրացման միջոց

Պարզվում է, որ առանց անգլերենի և ռուսերենի իմացության մոշ հնարավոր չէ աճեցնել:«BBC»-ին տված և ըստ էության խայտառակության աստիճանի տապալված հարցազրույցից հետո ՀՀ վարչապետի աթոռին հայտնված տրանզիտային ուղևոր Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականներից հավանաբար հարցրել է, թե ինչպե՞ս անի, որ ցեխի մեջ ընկած իր վարկանիշը բարձրացնի: Տղաներն իրար վրա նայեցին ու ձայնները մեկ արած շեֆին առաջարկեցին հին… Կարդալ ավելին »

Ninety VS Nineteen` Փաշինյանական անգլերենի ղալաթը

Այսօր Յություբում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Սթիվեն Սաքուրի հարցազրույցը BBC HARDtalk հաղորդաշարի եթերում: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչպիսի ամբիցիաներ ունի Փաշինյանը, հստակեցնենք հետևյալը՝ HARDtalk-ը բավականին լուրջ հաղորդում է, որը պատրաստում են մի շարք բացառիկ փորձ ունեցող աշխատակիցներ: Նրանք փորփրում են հյուրի մասին հասանելի ամբողջ ինֆորմացիան և գտնում են ամենավիճահարույց դրվագները, որոնց վրա հիմնված… Կարդալ ավելին »

«Մարլեզոնյան բալետի» 2-րդ փուլին սպասելիս

Այսօր արտակարգ դրությունը Հայաստանում երկարացվեց ևս 30 օրով: Կառավարության նիստի ժամանակ երկար-բարակ խոսելուց հետո, առողջապահության նախարարի կողմից ներկայացված տվյալները լսելուց հետո վարչապետը ազգին լավություն անելու տոնայնությամբ հայտարարեց, որ այդուհանդերձ որոշ սահմանափակումներ կհանվեն: Հանվող սահմանափակումներից մեզ առավել հետաքրքրում է մեկը՝ հանրահավաքների իրավունքը քաղաքացիներին վերադարձնելը: Վերջապես մեզ թույլ կտան արտահայտել մեր դժգոհությունն ու անհանգստությունը երկրում ձևավորված իրավիճակի… Կարդալ ավելին »

Բելառուսի հակառակ կողմը

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցել են նախագահական ընտրություններ: Թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, բոլորս գիտենք: Ոմանք Բելառուսում տեղի ունեցածը նմանեցնում են 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններին, ոմանք՝ 2018 թվականի: Այո, իհարկե Մինսկում տեղի ունեցածը ոչ թե ուղղակի շատ նման է Հայաստանում ծավալված իրադարձություններին, այլ ակնհայտորեն կրկնում է դրանք: Ավելին, անզեն աչքով երևում է, որ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է թիրախավորվել Վլադիմիր Գասպարյանը

Վերջին օրերին ամեն կողմից լսվում է Վլադիմիր Գասպարյանի անունը: Մեկ լսեցինք, որ պատրաստվում են իրեն ձեռբակալել, մեկ իմանում ենք, որ նա իբր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին գրեթե վրաերթի է ենթարկել՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությունը և այլն: Այսպիսի շոուներին մենք արդեն սովոր ենք՝ երկու տարի շարունակ օրվա իշխանությունը զարմանալի համառությամբ հանրությանը հրամցնում է էժանագին շոուներ: Սակայն այս… Կարդալ ավելին »

Աշոտ Երկաթի և Գլենդելի Զարեհի տարբերությունը

Մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողնանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը մեզ նման ազգերի համար հայրենիք դարձնելու մասին: Խոսքը գնում է քրիստոնյա արաբների, ասորիների… Խոսքը գնում է այն ազգերի մասին, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում: Այսպիսի գաղափար է… Կարդալ ավելին »

Անցյալից սարսափող Նիկոլը և Սերժ Սարգսյանի վերադարձը

  Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճ անոնսներով հայտարարեց առաջիկա օրերին կայանալիք և շատ սպասված հարցազրույցի մասին: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ Սերժ Սարգսյանը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Սակայն… Կարդալ ավելին »

Հայաստանին պոկում են Մոսկվայից

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը: Այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս նորությունն աննկատ մնաց լրահոսում, սակայն մենք այսօր կանդրադառնանք այդ օրենքի ուժի մեջ մտնելու հետևանքներն ու կփորձենք հասկանալ, թե որն է այս օրենքն այսքան շուտափույտ ձևով ընդունելու նպատակը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել… Կարդալ ավելին »