Թեմա. Վերլուծական

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. Փաշինյանը դեռ չի ավարտել իր հակահայկական առաքելությունը

Երեկ ՀՀ պարետի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց մի ուշագրավ հայտարարություն՝ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի, սակայն մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, մասնավորապես. – օտարերկրյա քաղաքացիների մուտքի, – որոշ ապրանքների արտահանման սահմանափակումների, – հանրահավաքների անցկացման, – հանրային միջոցառումների անցկացման հարցերը: Հատկապես աչքի է ընկնում երրորդը՝ հանրահավաքների անցկացում: Վերջին 5 ամիսների ընթացքում ակնհայտ է դարձել, որ իրականում իշխանությանը… Կարդալ ավելին »

Փաշինյանի ռադիկալ փոխակերպումը և Ամուլսարը

Ամուլսարում այսօր դարձյալ թեժ է եղել: Հանքի գործարկման դեմ պայքարող և իրենց «Ամուլսարի պահապաններ» անվանող ակտիվիստներն ամիսներ շարունակ գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները: Դատելով տեղում կուտակված ոստիկանների քանակից՝ իշխանությունը լուրջ է տրամադրված և պատրաստվում է ամեն գնով վերացնել Ամուլսարի հանքի գործարկմանը խանգարող խոչընդոտները: Մենք չենք ուզում ընկղմվել հանքի գործարկման իրավական հիմքերի… Կարդալ ավելին »

Իրականություն`цирк уехал, клоуны остались

Վստահաբար բոլորս հիշում ենք 2013 թվականին Մաշտոցի պուրակի շուրջ բարձրացված մեծ աղմուկը: Ակտիվիստները ջանք ու եռանդ չխնայեցին պուրակը որպես հանրային տարածք պահպանելու համար: Ավելին, այդ ակտիվիստներին էր միացել նաև Երևանի այսօրվա ոչ բարով քաղաքապետ, նախկինում էժան կատակերգությունների աստղ Հայկ Մարությանը, ում այն ժամանակ ճանաչում էին Կարգին Հայկո մականունով: Այս դերասանը մեծ խանդավառությամբ պայքարում էր այն… Կարդալ ավելին »

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

Նիկոլ Փաշինյանի հուլիսի 28-ի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի շարք աշխատակիցներ։ Աշխատանքից ազատվել են գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի… Կարդալ ավելին »

«Բռնոցի-բացթողոցի» շոուի ողջ հմայքն ու թշվառությունը

Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր օրվա իշխանությունը 2018 թվականի իշխանազավթումից հետո մեզ հրամցնում ցածրորակ «բռնոցի-բացթողոցի» սցենարով բեմադրված տեսարանները: Անհասկանալի հիմնավորումներով դիմակավոր անձինք տարբեր մարդկանց փողոցներում փռոմ էին ասֆալտին, ձեռքերն ոլորում և բերման ենթարկում: Հետո նույնքան տարերային ձևով, բայց գումար գանձելուց հետո, բաց էին թողնում: Դեռ մի կողմ թողնենք գումարի հարցը: Ինքը երևույթը մեծ հրճվանք… Կարդալ ավելին »

Բարիկադներ հայրենասիրության և նիկոլիզմի միջև

ԿԳՄՍ նախարարության առջև բողոքի ակցիա են իրականացնում ԲՈՒՀ չընդունված ուսանողներն ու իրենց ծնողները: Այս ակցիաները օրեր առաջ սկսվեցին ԱԺ-ի դիմաց և շարունակվում են մինչ օրս, քանի որ դիմորդների խնդրին լուծում չի տրվում: Դիմորդներն ու իրենց ծնողները հավաքվել էին ԿԳՍՄ շենքի առաջ և մեկ ժամ ժամանակ տվել նախարարին իրենց հետ հանդիպման համար: Ի պատասխան այդ պահանջին՝… Կարդալ ավելին »

Ինքնության պայքար`օրվա հրամայականը

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնողական աշխատանքներ են տարվում Ամարասի վանական համալիրում: Այս փուլում վերականգնվում և հարմարեցվում են օգտագործման համար երկու բավականին մեծ ծավալներ՝ երիցատներն ու մի քանի տնտեսական սենյակներ: Այս համալիրի պատմամշակութային նշանակությանը մենք արդեն անդրադարձել ենք հուլիսի սկզբին, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով զրույց էր ունեցել վերականգնողական… Կարդալ ավելին »

Միջնադարյա ազգային մեծերն ու սրբերը ձեր ապիկարության մեջ մեղավոր չեն

Չափազանց հեշտ է մարդկանց համոզելը, որ նրանք ավելիին են արժանի, որ նրանց ձախորդության կամ դժբախտ լինելու մեջ մեկ այլ անձ կամ երևույթ է մեղավոր, որը պիտի փոխվի, վերացվի: Իսկ սեփական սխալները, բացթողումները, ապիկարությունն ընդունել և աճելու և զարգանալու ձգտում ունենալը՝ ահավոր դժվար է: Մարդիկ ունակ են հեղափոպություններ անելուն, իրենց նմանների դեմ դատապարտող ցուցմունքներ տալուն, գնդակահարելուն,… Կարդալ ավելին »

Քանդել, քանդել մինչև վերջ…

«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սողոմոն Իմաստունի Առակների գրքից Մեսրոպ Մաշտոցի թարգմանված այս բառերը այսօր գիտի առաջին դասարանն ավարտած յուրաքանչյուր դպրոցական: Ըստ Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգի՝ սա կլինի Մեսրոպ Մաշտոցի առաջին և վերջին նախադասությունը, որը երեխաները կսովորեն դպրոցում: Ուսումնասիրելով ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների նախագիծը՝ կտեսնենք, որ մի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ. Վերադարձ Վիեննայի, Սանկտ-Պետարբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին

2020 թվականի հուլիսի 12 Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարը և իր սանձազերձած ագրեսիայով երիցս ապացուցեց, որ պաշտոնական Բաքվից պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հիստերիան ժամանակ առ ժամանակ ունենում է իրական դրսևորումներ: Հայոց բանակը վարպետորեն պատասխանեց թշնամու ագրեսիային և կատարեց իր առջև դրված ռազմական խնդիրները: Սակայն այսօր արդեն մենք տեսնում ենք, որ թշնամին չի հանդարտվում և շարունակում է… Կարդալ ավելին »