Արտակարգ դրությունը կերկարաձգվի. Փաշինյանը դեռ չի ավարտել իր հակահայկական առաքելությունը

Երեկ ՀՀ պարետի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց մի ուշագրավ հայտարարություն՝ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի, սակայն մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, մասնավորապես.

– օտարերկրյա քաղաքացիների մուտքի,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– որոշ ապրանքների արտահանման սահմանափակումների,

– հանրահավաքների անցկացման,

– հանրային միջոցառումների անցկացման հարցերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկապես աչքի է ընկնում երրորդը՝ հանրահավաքների անցկացում:

Վերջին 5 ամիսների ընթացքում ակնհայտ է դարձել, որ իրականում իշխանությանը այնքան էլ չի անհանգստացնում հանրային առողջության հարցը: Օրվա իշխանության համար ամենամեծ վախը հանրային դժգոհության արտահայտումն է փողոցի միջոցով: Թեպետ մերձիշխանական զանազան տրամաչափի գործիչներ` ամբարտավան կեցվածք ընդունելով,հոխորտում են այն մասին, որ եթե ընդդիմությունը հանրահավաքներով է վախեցնում, ապա իշխանությունը նույնպես կարող է հանրահավաք կազմակերպել: Այս բնույթի տեքստերը ենթադրում են, որ իշխանությունը կարող է կրկին բազմահազարանոց ամբոխ հանել փողոց:

Սակայն կա մեկ բացարձակ ճշմարտություն՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները, բացառությամբ մի փոքր խմբի, որը դեռ համառորեն շարունակում է պաշտել Նիկոլ Փաշինյանին, իրենց խաբված են համարում և չեն վստահում Փաշինյանի գլխավորած քաղաքական մեծամասնությանը: Այս ամենի ֆոնին օգոստոսի 12-ն արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը դարձյալ ապացուցում է, որ իշխանության վախերը հասել են մղձավանջի ուժգնության: Այս կրկեսը ուղղակի խայտառակություն է: Մի՞թե ակնհայտ չէ, որ արտակարգ դրությանը բնորոշ ոչ մի գործոն չկա մեր իրականության մեջ, բացառությամբ հանրահավաքների անցկացման արգելքից և բաց տարածքներում դիմակ կրելուց: Ընդ որում, երկրորդը կիրառվում է բացառապես որպես առաջինը հիմնավորող փաստարկ:

Սա հատկապես ցցուն է դառնում, երբ ամբողջ Հայաստանը ականատես է լինում այն խտրականությանը, որը առանց աչք թարթելու կիրառում է պարետատունը՝ բոլորիս հայտնի ոչ այնքան անկախ պատգամավորին կարելի է շուրջ երկու ժամ տևող բազմամարդ ակցիա կազմակերպել նախագահականի դիմաց ՍԴ-ի վերաբերյալ, իսկ Ռեֆորմիստների կուսակցությանը չի թույլատրվում կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին մոմավառություն կազմակերպել Կառավարության շենքի դիմաց:

Փաստենք, որ պարետը հստակ չի գրել, որ վերոհիշյալ 4 սահմանափակումները կվերացվեն: Միայն կվերանայվեն: Այս կապակցությամբ կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ, որ գոնե հանրահավաքների մասով ոչինչ չի փոխվի: Մենք կտեսնենք հերթական բեմադրությունը, որին կվերածվի այդ հարցի «վերանայումը» և ՀՀ քաղաքացիներից դարձյալ կխլեն խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու սահմանադրական իրավունքը: Ոմանք կհարցնեն, թե ինչո՞ւ ենք այդքան հոռետես և ինչո՞ւ ենք համոզված, որ Փաշինյանը սարսափում է փողոցից:

Փաշինյանը դեռ իր առաքելությունը չի ավարտել: Դեռ պետք է վավերացվի տխրահռչակ Ստամբուլյան  կոնվենիցան, պետք է կյանքի կոչվի առանց հանրային քննարկման արտակարգ դրության ռեժիմի պայմաններում գրեթե թաքուն վավերացված Լանզարոտեի կոնվենցիան, պետք է սկսվի Ամուլսարի հանքի շահագործումը և վերջում պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով լուծվի Արցախի հիմնախնդիրը: Այդ չորս գերխնդիրները դեռ լուծված չեն և չորսն էլ ունեն հանրային բողոքի և ցասման լրջագույն ալիք բարձրացնելու պոտենցիալ, ինչպես որ արդեն տեսնում ենք Ամուլսարի օրինակի վրա:

Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ խաբված հպարտ քաղաքացին չի ներելու իրեն: Ուստի նրան մնում է միայն փորձել ամեն գնով` նույնիսկ հերթական խաբեությամբ, պահպանել հարաբերական անդորրը փողոցներում և ծածուկ կերպով ավարտին հասցնել իր սև գործը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով