Թեմա. իրան

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ.«Նավթի գնի բարձրացումն ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պահուստների օգտագործման արդյունքն է»

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ի անմշակ նավթի ռազմավարական պահուստների օգտագործումը միմիայն հանգեցնում է նավթի համաշխարհային գների բարձրացմանը»: Նավթի ու էներգետիկայի տեղեկատվական ցանցի՝ ՇԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ամերիկյան Բլումբերգ  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին հայտարարել է.«ԱՄՆ-ի նավթի պահուստների վաճառքը ցույց է տալիս, որ արտադրողներն այլևս արտադրության ծավալների ավելացման  կարողություն… Կարդալ ավելին »

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դեսպանը շնորհավորել է ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 100-ամյա  հոբելյանի կապակցությամբ՝ բարձր գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև իրավական օգնության, դատապարտյալների հանձնման կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ… Կարդալ ավելին »

«Քոսար» գերձայնային կործանիչով ցուցադրվել է Իրանի տեղայնական հզորությումը

«Իրանի պաշտպանական պատրաստությունը ոչ թե ռազմամոլության, այլև կայուն խաղաղասիրության պատգամ ունի: Պատմությունը մեզ ուսուցանել է, որ հզոր ու կայուն չլինելու դեպքում պարտվելու ենք».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը: Երեքշաբթի օրը իրանական «Քոսար» գերձայնային կործանիչի շնորհանդեսի ընթացքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է.«Եթե երկրի պաշտպանական կարությունը չկրի կանխարգելիչ բնույթ, ապա դա ինքը համարվում է կանաչ ազդանշան՝ այդ երկրում շահեր… Կարդալ ավելին »

Իրանի նախագահը հայտարարել է Թուրքիայի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին: Ռոհանին նման միտք է հայտնել մայրաքաղաք Թեհրանում իրանական արտադրության «Kevser» կործանիչի շնորհանդեսին ունեցած ելույթի ժամանակ: Իսլամական հանրապետության նախագահը հայտնել է, որ իրենք ցանկանում են ավելի քիչ ծախսերով ավելի արդյունավետ զենքեր արտադրել՝ հավաստիացնելով, որ Իրանն այդ ուղղությամբ… Կարդալ ավելին »

Իրանի հետ համագործակցող հայկական ընկերությունները պետք է խորհրդակցեն ԱՄՆ-ի դեսպանության հետ. Դեսպանի խորհուրդը

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նպատակն է պարտադրել Իրանին դադարեցնել վատ վարքագիծը, որը միտված է ահաբեկչությանը հովանավորելուն և ահաբեկչական քայլերի իրականացմանն Իրաքում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: ԱՄՆ դեսպանը նշել է, որ այդ պատժամիջոցները նախատեսվել են կոնկրետ կառույցների, անհատների համար, ովքեր ներգրավված են վերոնշյալ գործողություններում. «Դրանք նախատեսված չեն ինչ-որ… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Իրանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը… Կարդալ ավելին »

Լորիս Ճգնավորյանն «Իրանական նոճի» մրցանակի դափնեկիր

«Իրանական նոճի» մրցանակը առաջիկա հինգշաբթի օրը հատուկ հանդիսությամբ կհանձնվի Լորիս Ճգնավորյանին: ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն «Իրանական նոճի» մրցանակի հանձնման երրորդ շրջանի հանդիսության ընթացքում, մրցանակը հանձնվելու է իրանահայ անվանի երաժիշտ, դիրիժոր Լորիս ճգնավորյանին և շահնամեագետ ու համալսարանի դասախոս Սաջադ Այդանլուին: 81-ամյա Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բորուջերդ քաղաքում: Երաժշտական ուսումը կատարելագործել է Վիեննայում ու Միշիգանում և հորինելով… Կարդալ ավելին »

Ղասեմի.«ԱՄՆ-ը մարդու իրավունքների մասին միայն լոզունգ է հնչեցնում»

«ԱՄՆ-ի կառավարության տեսակետից, մարդու իրավունքները լոզունգ, ճնշման լծակ և քաղաքական հնարք է՝ երկրների հետ բախվելու համար».ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ փախստականների նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության վերաբերմունքը և երեխաներին ծնողներից առանձնացնելը հակամարդկային քայլ է: Քննադատելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի գործելակերպը և այդ կոմիտեից ԱՄՆ-ի դուրս գալը,… Կարդալ ավելին »

Իրանին Սիրիայից հեռացնելու համար Թրամփը դիմելու է Պուտինի օգնությանը. Բոլտոն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը կիրակի օրը «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանին Սիրիայից հեռացնելու համար օգնություն է խնդրելու նրանից»: Համաձայն Սպիտակ տան տարածած հայտարարության Թրամփը հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հանդիպելու է Պուտինին: Սիրիայի հարցն այս հանդիպման… Կարդալ ավելին »

Թաքֆիրական ահաբեկիչները ձախողել են Իրանի տարածք մուտք գործելու հարցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի զորակայանի ռազմացամաքային ուժերի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Միրջավեում թաքֆիրական ահաբեկիչների խմբի հետ այդ զորակայանի մարտիկների բախման մասին : Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հայտարարություն տարածելով, Ղոդսի զորակայանի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի երեկոյան, թաքֆիրական խմբավորման անդամ մի խումբ ահաբեկիչներ մտադիր էին Իրանի… Կարդալ ավելին »