«Քոսար» գերձայնային կործանիչով ցուցադրվել է Իրանի տեղայնական հզորությումը

«Իրանի պաշտպանական պատրաստությունը ոչ թե ռազմամոլության, այլև կայուն խաղաղասիրության պատգամ ունի: Պատմությունը մեզ ուսուցանել է, որ հզոր ու կայուն չլինելու դեպքում պարտվելու ենք».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:

Երեքշաբթի օրը իրանական «Քոսար» գերձայնային կործանիչի շնորհանդեսի ընթացքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել է.«Եթե երկրի պաշտպանական կարությունը չկրի կանխարգելիչ բնույթ, ապա դա ինքը համարվում է կանաչ ազդանշան՝ այդ երկրում շահեր փնտրելու համար: Կանխարգելում ասելով հասկանում ենք այն, որ թշնամին իր հաշվարկումներում հաշվի է նստում Իրանի հզորության ու պաշտպանական կարողության հետ՝ իր հավանական հարձակումը չափազանց ծախսատար գտնելով»:

Քանի որ ԻԻՀ-ն իր հզորության ցուցիչները չի առնչել մյուս երկրների հետ, այսօր իսլամական հեղափոխության հաղթանակից քառասուն տարի անց, նա նշում է տարբեր ոլորտներում իր հզորությունը: Պաշտպանական արդյունաբերությունը հանդիսանում է կանխարգելիչ ուժի հիմքը, ինչն այսօր համարվում է Իրանի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրների պաշտպանական ծախսերի նվազումն՝ այն է այդ դաշտում անկախությունը նպաստում է սպառնալիքների դեմ այդ երկրի ապահովությանը: Երբ երկիրն իր պաշտպանական ու կանխարգելման ուժը տեսնում է ներքին ցուցիչների հիմունքով: Նման հանգամանքներում առաջին հաշվարկումների ժամանակ, թշնամին ամեն քայլ անելու համար, առաջին հերթին վերլուծում է նպատակակետ երկրի պաշտպանական կարողությունը:

Քանի որ Իրանի պաշտպանական ու կանխարգելման ուժը ծրագրավարվում է ներքին կարողության հիմունքով, նա թշնամուց խլել է արկածախնդրության ցանկացած հնարավորություն: Նման պայմաններում, Իրանի հզորությունն ամերիկացիներին, որոնք մշտապես Իրանին պատերազմով են սպառնացել, հասկացրել է, որ Իրանի վրա հարձակվելու համար պետք է ծանր գին վճարեն: Այդ շրջանակում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ, վերլուծելով ամերիկացիների վերջին քայլերն ասել է.

«Պատերազմ չի լինելու, քանի որ ինչպես անցյալում, մենք չենք լինելու պատերազմը սկսող կողմը: Ամերիկացիները նույնպես պատերազմ չեն սկսելու, քանի որ գիտեն դրանից տուժելու են: ԻԻՀ-ը և Իրանի ժողովուրդն ապացուցել են, որ ոտնձգիչներին ավելի ուժեղ հակահարված են տալու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հզորության նման ցուցադրում հիմնված է իրողության վրա: Անկախ այն բանից, թե Իրանի ռազմական գաղտնիքները չի բացահատվել թշնամու առջև, որպեսզի արկածախնդրության ժամանակ կարողանան հասնել իրենց նպատակներին: Երեքշաբթի օրը շահագործման հանձնված «Քոսար» գերձայնային կործանիչը որը ցուցադրում է պաշտպանական կանխարգելման ոլորտում Իրանի անկախությունը: Կործանիչը թռիչք իրականացրեց ԻԻՀ նախագահի հրամանով: Կործանիչն ամբողջապես տեղայնական է և մեծացնում է Իրանի կանխարգելման հզորությունը: Արտասահմանցի խորհրդականներն այս հաջողությունում ոչ մի դեր չեն ունեցել , ինչն էլ պակսեցրել է Իրանի պաշտպանական ծախսերը:

«Քոսար» գերձայնային կործանիչի հաջող թռիչքն Իրանի ավիահզորության գագաթնակետի ապացույցն է և վկայում է այն մասին, որ ամենաստրատեգիական ու դժվարին պայմաններում Իրանը ոչ մի արտաքին ուժից կախված չէ: Այսօր Իրանի պաշտպանական պահանջների ապահովման ոլորտում հակառակ ճարտարագիտությունն իր տեղը զիջել է «Քոսար»  կործանիչի նման արտադրանքների նախագծմանն ու պատրաստմանը: Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար բրիգադային-գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Իրանի պաշտպանական արդյունաբերությունը համարվում է երկրի կայունության ու անվտանգության երաշխավորը և անկախության գլխավոր բաղադրիչներից մեկը»:

 

Parstoday.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով