Թեմա. իրան

Իրանի խորհրդարանի պատգամավորն ընտրվել է Միջխորհրդարանական միության կին պատգամավորների ֆորումի ղեկավար կազմի անդամ

Իրանի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆաթիմա Հոսեյնին ձայների մեծամասնությամբ Ասիա-Օվկիանիա խմբին անդամակցող երկրների խորհրդարանների կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության կին պատգամավորների ֆորումի ղեկավար կազմի անդամ: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Միջխորհրդարանական միությունը հիմնադրվել է 1889թ.՝ խաղաղության հաստատմանը նպաստելու և աշխարհի խորհրդարանների միջև երկխոսությամբ ժողովուրդների միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Միության կենտրոնակայանը Ժնևում է և ներկայիս 178… Կարդալ ավելին »

Իրանին օգնելու ենք շրջանցել պատժամիջոցները. Իրանում ՀՀ դեսպան

Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանն ասաց. «Պատրաստ ենք Իրանին օգնել շրջանցելու պատժամիջոցները ու նաև տնտեսական գործարարների եվրասիական շուկա մուտք գործելու հնարավորություն ստեղծել»: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Արտաշես Թումանյանը Շիրազ քաղաքում Ֆարսի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ֆարսի տարածքի պատմա-մշակութային ու գեղարվեստական հարուստ անցյալին հավելեց. «Հայաստանի ժողովուրդը շարունակ բարեկամական հարաբերություններ է ունեցել Իրանի ժողովրդի հետ և… Կարդալ ավելին »

Փորձագետ․ Իրանն, իրոք, շահագրգռված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ

Վաշինգթոնը փորձում է պատժամիջոցներով Թեհրանին ստիպել դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից։ Այս մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ Գոհար Իսկանդարյանը։ Նրա խոսքերով՝ այս ֆոնին պետք է արժանին մատուցել Իրանի գրագետ գործողություններին, որը դրան չի ձգտում՝ շարունակելով համագործակցել ԵՄ-ի հետ։ Իրանը հասկանում է, որ ՀՀԳԾ-ից դուրս գալը կարող է ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ եւ… Կարդալ ավելին »

Վաեզի.«Նեթանյահուն և Թրամփը պատրանքների մեջ են»

ԻԻՀ նախագահի գրասենյակի տնօրենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի հայտարարությունները պատրանք է բնութագրել: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նշելով, որ Նեթանյահուի խոսքերն անարժեք են աշխարհում, Մահմուդ Վաեզին ասել է.«Նեթանյահոի հակաիրանական հայտարարությունները չեն կարող խեղել ԻԻՀ դիրքն աշխարհում»: Հինգշաբթի օրը, ԻԻՀ դեմ նոր շոույի ընթացքում, Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում մի քանի նկարներ ցույց… Կարդալ ավելին »

Հնդկաստանի կառավարությունը Իրանից նավթ ներկրելու արտոնագիր է տվել

Հնդկաստանի կառավարությունն իրանական ապահովագրությամբ ու նավթատար նավերով նավթի ներկրման արտոնագիր է շնորհել: Հնդկաստանի կառավարության տեղյակ աղբյուրները հայտարարել են, որ այդ երկրի պետական նավթազտարանները շարունակելու են Իրանից նավթի ներկրումը: Իրանից նավթ ներկրելու Նյու Դելիի ջանքերը նման են Չինաստանին, որ վերջերս իր նավթի ներկրումն ամբողջությամբ իրականացնում է Իրանի նավթի ազգային ընկերությունից: Որոշ ժամանակ առաջ, չնայած Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի… Կարդալ ավելին »

Չինաստանը կարևորել է Իրանի դերը Մետաքսի նորագույն ճանապարհի նախագծում

Չինաստանի փոխարտգործնախարարը կարևորել է ԻԻՀ դերը Մետաքսի նորագույն ճանապարհի նախագծի իրագործման գործընթացում: Պեկինում ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Մետաքսի նորագույն ճանապարհի նախագծի իրագործման հնգամյա ընթացքին,  Ժանգ Ջունն ընդգծել է, որ ոչ մի երկիր չի կարող անտեսել Իրանի դերը այդ նախագծում: «Մետաքսի ճանապարհի լի է հնարավորություններով ու պոտենցիալներով և Իրանը ռազմավարական նշանակություն ունի այս ճանապարհում».-ասել է Չինաստանի փոխարտգործնախարարը:… Կարդալ ավելին »

Աշխարհը պիտի կառավարվի ոչ թե ուժի այլ օրենքի միջոցով. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է. «ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկն է աշխարհը կառավարել ոչ թե բռ ննի ուժի, այլ օրենքի միջոցով»: Ղոլամալի Խոշռուն չորեքշաբթի օրը միջնորդության և տարաձայնությունների կարգավորման թեմայի քննարկմանը հատկացված ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Միջնորդությունը պիտի քննարկվի առավել լայն, այդ թվում միջազգային մասշտաբով օրենքի իշխանության ամրապնդման դիտանկյունից»: «ՄԱԿ-ի անդամ երկրներն օրենքի իշխանության ամրագրման շրջագծում… Կարդալ ավելին »

Երկրաշարժ Իրանի տարածքում

Օգոստոսի 26-ին, ժամը 09։03-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:13-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8… Կարդալ ավելին »

Իրանը ևս հրավիրվել է մասնակցել Ժնևի սիրիական նիստին

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային հրավիրել է մասնակցել Ժնևում կայանալիք Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի նիստին: Sputnik գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ Ստեֆան Դի Միստուրան ասել է .«Սեպտեմբերին կայանալիք նիստի նպատակը Սիրիայի սահմանադրական օրինագծի մշակումը սկսելուն ուղղված բանակցութունն է»: Ըստ դիվանագիտական աղբյուրների, նիստը գումարվելու է սեպտեմբերի 11-ին և 12-ին:… Կարդալ ավելին »

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ.«Նավթի գնի բարձրացումն ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պահուստների օգտագործման արդյունքն է»

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ի անմշակ նավթի ռազմավարական պահուստների օգտագործումը միմիայն հանգեցնում է նավթի համաշխարհային գների բարձրացմանը»: Նավթի ու էներգետիկայի տեղեկատվական ցանցի՝ ՇԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ամերիկյան Բլումբերգ  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին հայտարարել է.«ԱՄՆ-ի նավթի պահուստների վաճառքը ցույց է տալիս, որ արտադրողներն այլևս արտադրության ծավալների ավելացման  կարողություն… Կարդալ ավելին »