ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ.«Նավթի գնի բարձրացումն ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պահուստների օգտագործման արդյունքն է»

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ի անմշակ նավթի ռազմավարական պահուստների օգտագործումը միմիայն հանգեցնում է նավթի համաշխարհային գների բարձրացմանը»:

Նավթի ու էներգետիկայի տեղեկատվական ցանցի՝ ՇԱՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ամերիկյան Բլումբերգ  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին հայտարարել է.«ԱՄՆ-ի նավթի պահուստների վաճառքը ցույց է տալիս, որ արտադրողներն այլևս արտադրության ծավալների ավելացման  կարողություն չունեն»:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը նշել է.«Ռուսաստանը և Արաբիան միայն իրենց նավթի պաշարների օգտագործմամբ ավելացրել են իրենց արդյունահանման ծավալը, քանզի այդ երկու երկրները անմշակ նավթի արդյունահանման ավելացման հնարավորություն չունեն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ կառավարությունը սույն թվականի օգոստոսի 20-ին հայտարարել է, որ  իր նավթի  պաշարների 11 միլիոն բարելը վաճառելու է,  Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հետևանքով նավթի գնի բարձրացումը կանխելու նպատակով:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով