Լորիս Ճգնավորյանն «Իրանական նոճի» մրցանակի դափնեկիր

«Իրանական նոճի» մրցանակը առաջիկա հինգշաբթի օրը հատուկ հանդիսությամբ կհանձնվի Լորիս Ճգնավորյանին:

ԻԼՆԱ-ի հաղորդման համաձայն «Իրանական նոճի» մրցանակի հանձնման երրորդ շրջանի հանդիսության ընթացքում, մրցանակը հանձնվելու է իրանահայ անվանի երաժիշտ, դիրիժոր Լորիս ճգնավորյանին և շահնամեագետ ու համալսարանի դասախոս Սաջադ Այդանլուին:

81-ամյա Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բորուջերդ քաղաքում: Երաժշտական ուսումը կատարելագործել է Վիեննայում ու Միշիգանում և հորինելով ավելի քան 75 երաժշտական ստեղծագործություններ, որպես ղեկավար հանդես է եկել աշխարհի ամենահայտնի բեմերում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրանական նոճի»-ն Իրանի մշակութային ժառանգության ոչ-պետական առաջին մրցանակն է, որ չորս տարի առաջ ստեղծվել է մշակութային ու համալսարանական ոչ-կառավարական կառույցների կողմից և իր մրցանակը հանձնում է 65-ից վեր և մինչև 40 տարեկան երկու անվանակարգերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով