Թաքֆիրական ահաբեկիչները ձախողել են Իրանի տարածք մուտք գործելու հարցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի զորակայանի ռազմացամաքային ուժերի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Միրջավեում թաքֆիրական ահաբեկիչների խմբի հետ այդ զորակայանի մարտիկների բախման մասին :

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հայտարարություն տարածելով, Ղոդսի զորակայանի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի երեկոյան, թաքֆիրական խմբավորման անդամ մի խումբ ահաբեկիչներ մտադիր էին Իրանի Սիսթան և Բելուչեսթան նահանգի Միրջավեի Թահլաբի շրջանից Իրանի տարածք մուտք գործել, սակայն սահմանային տարածքում տեղակայված մարտիկների զգոնության շնորհիվ նրանց գործողությունը ձախողել է և նրանք կորուստներ տալով փախուստի են դիմել:

Պահապանների կորպուսի ռազմացամաքային ուժերի Ղոդսի զորակայանի մարտիկների ու ահաբեկիչների միջև տեղի ունեցած բախման արդյունքում սպանվել են երեք թաքֆիրական ահաբեկիչներ և մի քանի ուրիշներ վիրավորվել են, մյուսներն էլ փախել են Պակիստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով նահատակվել են երկու աշխարհազորային ուժեր և Ղոդսի զորակայանի ռազմացամաքային ուժերի մարտիկներից մեկը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով