Daily Archives: 27.05.2020

Ողբերգական դեպք Գյումրիում. «Իմ քայլի» պատգամավորի մոր՝ «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենի բնակարանի պատշգամբում աշխատանքներ կատարող տղամարդը վայր է ընկել ու մահացել. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնությա կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Բագրատունյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմացից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ում մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա» և արձանագրվել է բիոլոգիական մահ։ Ինչպես հայտնում է… Կարդալ ավելին »

Երբեմնի վարակի օջախ Էջմիածնում իրավիճակն այսօր հանգիստ է. Դիանա Գասպարյան

Ժամանակին կորոնավիրուսի բռնկման օջախ դարձած Էջմիածինը ներկայում այն քաղաքներից չէ, որտեղ մեծ թվով վարկակիրներ կան: Համաճարակային իրավիճակն այնտեղ նահանջել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշեց, որ այս ընթացքում քաղաքում մեծածավալ հակահամաճարակային աշխատանքներ են տարվել, որոնք հանգեցրել են իրավիճակի կայունացմանը: «Էջմիածինը սկզբում եղել է վարակի բռնկման օջախ, այս պահին հանրապետության մասշտաբով չենք կարող այն… Կարդալ ավելին »

56-ամյա անձին դեղը չեն ներարկել` պահելով երիտասարդների համար.«Հրապարակ»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական «աչքալուսանքն» է տվել հանրությանը՝ տեղեկացնելով, որ ազատ է մնացել 32 ռեանիմացիոն մահճակալ։ Նախարար Թորոսյանի գրառման տակ արձագանքել էր մի կին․ «Որ ձեր ունեցած դեղը interleukin inhibitors չտաք, էդ մարդկանցից ոչ ոք չի ապաքինվի։ Էդ դեղը, 3 օր խնդրեցի, չներարկեցիք հայրիկիս։ Այսօր արդեն լեյկոցիդները զրոյացան։ Ու առողջ սիրտը կանգնեց»։ Մի երիտասարդ… Կարդալ ավելին »

Հիմա տեսաք,որ պարտված եք չեղարկում եք ձեր իսկ աբսուրդային հանրաքվեն

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը  գրում  է. «էդ որ աշխարհը կարանտին էր հայտարարել իսկ դուք գյուղերում ԱՅՈ-ի քարոզ էիք անում հանրության առողջության մասին մտածելով՞էիք անում Հիմա տեսաք,որ պարտված եք չեղարկում եք ձեր իսկ աբսուրդային հանրաքվեն ու ուզում՞եք մարդիկ ձեզ հավատան: Սպառվել եք սպառվել,համակերպվեք և հեռացեք»

Պրն. աննախադեպ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի.Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր «դուխից» եւ համաժողովրդական սատարումից: Այսօր, սակայն «դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն, ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը: Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված: Պրն. աննախադեպ, իսկ ո՞ւր մնացին «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով հատ-հատ քաշելու» ու « տնական… Կարդալ ավելին »

Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի.Արմեն Աշոտյանը`իշխանական պատգամավորներին

ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր: Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ ,հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար»: ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք: Նույն… Կարդալ ավելին »

Ալիևին կիրթ ու կառուցողական համարող Փաշինյանին Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը չի ոգևորել, նա զբաղված է ժողովրդին խաղաղության պատրաստելու ընտանեկան առաքելությամբ. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի կողմից երեկ հրապարակված որոշմանն ու այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադարձել դրան: «Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման վերաբերյալ երեկ չխոսեցի՝ սպասելով Փաշինյանի արձագանքին։ Վստահ էի, որ չի խոսելու, չի գնահատելու և արժևորելու իմ կողմից… Կարդալ ավելին »

«Ո՛չ, հարգելի դատարան… ասաց նա Նիկոլին…».Կարմեն Դավթյան

-Ջո՞գ… -Արդարադատության նախարարի, հանց մանկան շուրթերից, ոնց բարբառեց ճշմարտությունը… -Սուբլիմացիան հզոր բան է… -Մարդը մատնեց նախարարության, իշխանության ողջ ենթագիտկացությունը… -Ո՛չ, հարգելի դատարան… ասաց նա Նիկոլին… Հ.Գ. -Այո, այսուհետեւ իրերը պետք է կոչել իրենց անուններով. -Ոչ մի վարչապետ. -Այլ` -Հարգելի դատարան. -Հարգելի ՍԴ. -Հարգելի խորհրդարան. -Հարգելի բանակ. -Հարգելի եկեղեցի. -Հարգելի դպրոց. -….Հարգելի ամեն ինչ. -Հարգելի մեկ… Կարդալ ավելին »

Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն

Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։ Նախագիծը հակասահմանադրական է և հակադեմոկրատական։ (1) Հակասահմանադրական է, քանի որ Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն, մինչդեռ ԱԺ լիազորությունները սահմանվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ սահմանադրությամբ։ Արդեն հասկացաք՝ նման լիազորության անգամ նշույլներ Սահմանադրությամբ բացակայում են։ (2) Հակադեմոկրատական… Կարդալ ավելին »

«Տիգրան Մեծից մինչև Նիկոլայ ստահակ».Կորյուն Գրիգորյան

  Հայերը հազարամյակներով զբաղված են հողագործությամբ, ինչպես ասում են քարից հաց քամող ժողովուրդ ենք: Բայց արի ու տես, որ մեր պապերն ու ապուպապերը հիմար են եղել, նրանք փնթի հագած էին աշխատում հողի վրա’ փորում էին, ջրում, քաղհան անում: Վերջապես Հայաստանում եկավ մի ղեկավար, որն գիտեր ինչպես պետք է ճիշտ մշակել հողը. պարզվեց, որ պետք է… Կարդալ ավելին »