Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի.Արմեն Աշոտյանը`իշխանական պատգամավորներին

ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր:

Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ ,հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք: Նույն աբսուրդի ժանրից է:

Ժողովրդի ցասումից վախեցող, կաբինետներում ծվարած մանդատավորներին թվում է, թե քանի մարդկանց գլուխը խառն է չմահանալու և օրվա հացը վաստակելու հարցով, կարող են սղացնել երկրի հետ կապ չունեցող ցանկացած օրակարգ:

Ասեմ իմանաք, ձեզ այլևս ոչինչ չի փրկի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով