Daily Archives: 27.05.2020

ԵՎ ուրեմն «կեցցե՜»մեր «հզոր ու փրկիչ»վարչապետը,նրա շնորհիվ Հայաստանը վարակվածների թվով տարածաշրջանում առաջին տեղում է 1մլն շնչի հաշվարկով.Հովհաննես Խաչատրյան

ԵՎ ուրեմն «կեցցե՜»մեր «հզոր ու փրկիչ»վարչապետը,նրա շնորհիվ Հայաստանը վարակվածների թվով տարածաշրջանում առաջին տեղում է 1մլն շնչի հաշվարկով: Հպարտ քաղաքացի,ձեր հույսերը վարչապետը արդարացրեց և հարթակում խոստացվածը ի կատար ածեց և Հայաստանը դարձրեց տարածաշրջանի առաջատար երկիրը:Ուղղակի հիասթափեցնեմ ձեզ,Հայաստանը ոչ թե առաջատարն է`տնտեսության,ժողողվրդի լավ ապրելու առումով այլ վարակվածների 1մլն շնչի հաշվարկով: Բայց նրանք այս ամենը համոզված եմ կդնեն… Կարդալ ավելին »

Կառավարության որոշմամբ՝ Երևանում ստեղծվում է ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ»

Կառավարության որոշմամբ՝ ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարության «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ՝ Երևան քաղաքում: Նախագծի հիմնավորման համաձայն՝ հիմնարկի գործունեության նպատակն է ՀՀ ԶՈՒ-ում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ ԶՈՒ-ի՝ հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը,… Կարդալ ավելին »

Ներկայիս կառավարության համար կարևորն է փողը և վիճակագրական տվյալը, իսկ քաղաքացու կյանքը` բացարձակ արժեք չէ և ավելի կարևոր չէ, քան փողը

Հայաստանի կառավարությունը արտերկրում պահած 300,000,000 դոլար փողն է «ֆռցնում», իսկ Հայաստանում մարդիկ հիվանդանոցներում մահանում են նյութատեխնիկական բազայի հնության և սակավության պատճառով: Շուտով Հայաստանում կսկսվի նաև տրիաժը` հիվանդների «սորտավորումը», որի շնորհիվ ծայրահեղ ծանր հիվանդները դուրս կշպրտվեն ուշադրության կենտրոնից և բժիշկները կսկսեն ուշադրություն դարձնել միայն նրանց, որոնց կարելի է փրկել շատ ավելի մեծ հավանականությամբ: Սա խոսում է… Կարդալ ավելին »

Արցախում գրանցվել են կորոնավիրուսի հաստատված 4 նոր դեպքեր

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:

Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Կայքին հաջողվել է պարզել, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ նա հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները: Կայքի… Կարդալ ավելին »

Մի քանի օր առաջ հպարտությամբ հայտնեցին, որ հիվանդանոցներից մեկում 102 նոր տեղ են բացել, ինչպես տեսնում եք՝ մեկ օրում գրանցված նոր վարակակիրների թիվը ավելի քան 3 անգամ մեծ է

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվում Հայաստանը «ռեկորդակիր» է դարձել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկվա դրությամբ գրանցվել է 372 նոր վարակակիր, բուժվել են 35 մարդ։ Այսինքն ակտիվ քեյսերն ավելացել է 325-ով։ Մի քանի օր առաջ հպարտությամբ հայտնեցին, որ հիվանդանոցներից մեկում… Կարդալ ավելին »

«Մեր հարևան Վրաստանը և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող փնթի գեղցին իր ցինիկ նախարարով».Տիգրան Վարդանյան

Լու՜ռ, առանց այս ու այն կողմ ընկնելու, առանց պոպուլիստ քայլերի, առանց երևակայելու, առանց ստելու վրացիք պայքարում են: Մի ժամանակ առաջ, վրացիքի վրա «բոցեր» էիք անում, թե բա փողոցները փրփուրով լվանում են, բայց իրենք լռում էին, որովհետև ժամանակը ճիշտ էին գնահատել: Իրենք պայքարում էին սեփական քաղաքացիների կյանքի և առողջության համար և նպատակահարմար չէին գտնում պատասխանել մեր… Կարդալ ավելին »

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում. կրակոցից այրվել է ավտոմեքենա. ՊՆ մամուլի խոսնակ

Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, թե երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372..վարակվածների ընդհանուր թիվը 7774 է

Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7774-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 98 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մայիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի… Կարդալ ավելին »