Կառավարության որոշմամբ՝ Երևանում ստեղծվում է ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ»

Կառավարության որոշմամբ՝ ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարության «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ՝ Երևան քաղաքում: Նախագծի հիմնավորման համաձայն՝ հիմնարկի գործունեության նպատակն է ՀՀ ԶՈՒ-ում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ ԶՈՒ-ի՝ հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:

Հիմնարկի ստեղծմամբ հնարավոր կլինի նախազորակոչային տարիքի պատանիների նախապատրաստումը զինված ուժերի հավաքական թիմերում և դրանց ռեզերվներում ընդգրկումը, զինծառայողների ու նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների ստեղծումը, ռազմակիրառական մարզաձևերի զարգացումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով