«Մեր հարևան Վրաստանը և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող փնթի գեղցին իր ցինիկ նախարարով».Տիգրան Վարդանյան

Լու՜ռ, առանց այս ու այն կողմ ընկնելու, առանց պոպուլիստ քայլերի, առանց երևակայելու, առանց ստելու վրացիք պայքարում են: Մի ժամանակ առաջ, վրացիքի վրա «բոցեր» էիք անում, թե բա փողոցները փրփուրով լվանում են, բայց իրենք լռում էին, որովհետև ժամանակը ճիշտ էին գնահատել: Իրենք պայքարում էին սեփական քաղաքացիների կյանքի և առողջության համար և նպատակահարմար չէին գտնում պատասխանել մեր պետության կարևոր պաշտոններ զբաղեցնող թեթև սոլիկների ցինիկ հայտարարություններին: Ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում, վրացիք հաղթում են կորոնավիրուսին, իսկ Հայաստանը դարձել է Covid-ի երազանքների երկիրը: Այս ամենի վառ ապացույցն է, մեր երկրում ամեն օր նոր 100-ավոր վարակվածների թվի աճը, իսկ Վրաստանում՝ 1-ից մինչև՝ 5: Մահացության թվի մասին լռում եմ. թվերը ավելի խոսուն են:

Ի՞նչ էին անում սրան զուգահեռ վրացիք: Վրացիք, իրենց քաղաքացիների, գյուղացիների համար բոլոր պայմանները ստեղծեցին, որ վրաց ժողովուրդը անճարության մեջ չլինի, իրեն պաշտպանված զգա: Վրացիք ապացուցեցին, թե ինչպե՞ս է պետությունը կանգնում իր քաղաքացու կողքին: Մեզ մոտ լրիվ հակառակն էր, ընդհուպ մինչև Արսեն Թորոսյանի ճոռո-ճոռո խոսելը Վրաստանի հասցեին, իսկ վերջում էլ ներողություն խնդրեց, որովհետև վրացիք Արսենին դարձրեցին դռան դիմացը փռված փալաս ու սկսեցին իրենց ոտքերը սրբել նրա վրա, ի դեպ՝ փաստերով, անժխտելի փաստերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էս ամենին էլ ավելացնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող փնթի գեղցին մուննաթ է գալիս ՀՀ քաղաքացիների վրա, ասելով որ մենք ենք անպատասխանատու: Տո՛, այ ծաղրածու, ըստ քեզ մեզանից շա՞տ ես մտածում մեր, մեր ծնողների ու երեխաների մասին: Էս ամենի միակ մեղավորը դու՛ ես և քո ցինիկ նախարարը: Էդ դուք էիք ասում, որ լուրջ բան չկա, կորոնավիրուսը ում շունն ա, պինցետով հատ առ հատ կհանենք և հոնի օղիով դիզինֆեկցիա կանենք: Արեցի՞ք, այ մանկամիտ: Ո՛չ, չարեցիք: Ի՞նչի չարեցիք: Ընտանեկան բիզնեսը ավելի կարևոր էր՝ ծխախոտի ու ադամանդների, քան ՀՀ քաղաքացու կյանքը: Ուշադիր կարդա Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, մեղավորը դու՛ ես և ցինիկ նախարարդ, ոչ թե ՀՀ քաղաքացին:

Հ.Գ. Գազի գինն էլ Վրաստանում իջնում է 15%-ով, իսկ մեզ մոտ բարձրանում՝ 30%-ով: Պարզ է չէ՞ այսքանից հետո, որ Հանրապետությունը ունի մեկ խնդիր և այդ խնդիրը դու՛ ես:

Տիգրան  Վարդանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով