Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Կայքին հաջողվել է պարզել, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ նա հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները:

Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ նշված անձն իր երկրորդ ցուցմունքում հստակ նշել է, որ իրեն տուժող չի ճանաչում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ըստ էության ստացվում է, որ օրեր առաջ իրականացված աղմկահարույց ձերբակալությունները, որոնք, ի դեպ, իրականացվել էին բռնության կիրառմամբ, իսկ հետագայում դատարանի կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, արվել էին բացառապես մեկ անձի առերևույթ կեղծ ցուցմունքի հիման վրա»,- գրում է կայքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով