«Տիգրան Մեծից մինչև Նիկոլայ ստահակ».Կորյուն Գրիգորյան

 

Հայերը հազարամյակներով զբաղված են հողագործությամբ, ինչպես ասում են քարից հաց քամող ժողովուրդ ենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց արի ու տես, որ մեր պապերն ու ապուպապերը հիմար են եղել, նրանք փնթի հագած էին աշխատում հողի վրա’ փորում էին, ջրում, քաղհան անում:

Վերջապես Հայաստանում եկավ մի ղեկավար, որն գիտեր ինչպես պետք է ճիշտ մշակել հողը. պարզվեց, որ պետք է կոկիկ հագնվել, սափրվել ու նոր մշակել հողը:

Այժմ այդ փրկիչին, կամ ինչպես վերջերս են անվանում շատերը’ ուղտին, պետք է ասեմ, որ եթե նա խոսում է նրա մասին, որ ժամանակն է ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ մշակել հողը կամ ասենք տեխնիկապես հագեցած, այսպես կոչված, խելացի անասնաֆերմա ստեղծել, ապա նման տեխնիկական հագեցվածությունը լուրջ գումարային ներդրում է պահանջում, որի համար մեծ գումարներ են անհրաժեշտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման գումարներ հայկական բանկերը որպես սպառողական վարկ չեն ձևակերպի, իսկ գրավով վարկի համար գյուղացու ողջ ունեցվածքը չի բավականացնի, բացի դա Հայաստանյան բանկերի տոկոսները դեռ շարունակում են բարձր մնալ իսկ մեր գյուղացին ի վիճակի չէ նման տոկոսներ վճարել: Գյուղացին հարուստ չէ:

Կներեք մեծարգո վարչապետ, աղքատությունը մեր գլխում է, այդ մենք ենք մեղավոր, որ հարուստ չենք, այդ մենք ենք մեղավոր, որ քոռ Լևոնին թույլ տվեցինք քանդել սովետական կոլխոզները և նորից վերադարձանք նախասովետական ժամանակները, երբ հարուստը ուներ հազար գլուխ անասուն իսկ գյուղացին երկու կով էլ չուներ: Ինչպես, քո քաղաքական հայր Լևոնը քանդեց մեր երկրի տնտեսությունը, այնպես էլ դու կործանում ես այն’ ավարտին հասցնելով դեռ 90-ականներին սկսածը:

Նպատակը մեկն է կործանել Հայաստանը, որ այն մնացած նախկին սովետական միության պետությունների հետ չվերամիավորվի Ռուսաստանի հետ:

Այո արևմուտքը վախենում է այդ մտքից և պատրաստ է մեր երկիրը զոհաբերել իր նպատակներին հասնելու համար:

Կորյուն Գրիգորյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով