Ալիևին կիրթ ու կառուցողական համարող Փաշինյանին Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը չի ոգևորել, նա զբաղված է ժողովրդին խաղաղության պատրաստելու ընտանեկան առաքելությամբ. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի կողմից երեկ հրապարակված որոշմանն ու այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադարձել դրան:

«Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման վերաբերյալ երեկ չխոսեցի՝ սպասելով Փաշինյանի արձագանքին։ Վստահ էի, որ չի խոսելու, չի գնահատելու և արժևորելու իմ կողմից շատ հարգված Սիրանուշ Սահակյանի արած տիտանական և ֆանտաստիկ աշխատանքը, չի կարևորելու այդ որոշումը Արցախյան հակամարտության բանակցություններում Հայկական կողմի դիրքերի ամրացման և ժողովուրդների անհամատեղելիության փաստարկը կիրառելու համար։

Երեկ երբ հայտարարվեց, որ ուղերձով դիմելու է ժողովրդին, ինձ մի պահ թվաց, թե սխալվել եմ, ու մեղքս ինչ թաքցնեմ, ուրախացա այդ մտքից։ Բայց ուրախությունս կարճ տևեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի Ռամիլ Սաֆարովին ներում և ծառայողական առաջխաղացում շնորհելու գործողությունները գնահատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում։ Սա պատմական որոշում է, որի ուժով Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են սեղմ ժամկետներում վերացնել խախտումը և Սաֆարովը պետք է հայտնվի ազատազրկման վայրում։

Ես իհարկե ավելի կգերադասեի, որ նա հայտնվեր բոլորովին այլ վայրում՝ Գուրգեն Մարգարյանի հակառակ ճամբարում՝ դժոխքում, սակայն սա ևս որոշ չափով կվերականգնի արդարության և արդարադատության հասցված մեծ վնասը։

Բայց Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին այս որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել, քանի որ ինքը զբաղված է իր «ժողովրդին» խաղաղության պատրաստելու ընտանեկան առաքելությամբ, ինչի շրջանակներում նա գերադասում է հագնել գլխավոր սանիտարական բժշկի խալաթը և իր «ժողովրդին» սովորեցնել դիմակ կրելու և ձեռքերը ախտահանելու նրբությունները, քան արժևորել Հայ Սպային ադրբեջանցի վիժվածքի կողմից դաժան սպանության և Ալիևի կողմից հերոսացման միջազգային դատապարտող գնահատականը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գուրգեն Մարգարյանն իրեն այլևս չի հետաքրքրում, քանի որ նա հիմա խաղաղություն է կառուցում և զբաղված է իր իշխանության լրջագույն սպառնալիք դարձած համաճարակի խնդիրներով։

Հետևություն. Նիկոլ Փաշինյանին, բացի իր իշխանությունից, ուրիշ ՈՉԻՆՉ չի հետաքրքրում . . .»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով