Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն

Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։

Նախագիծը հակասահմանադրական է և հակադեմոկրատական։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

(1) Հակասահմանադրական է, քանի որ Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն, մինչդեռ ԱԺ լիազորությունները սահմանվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ սահմանադրությամբ։ Արդեն հասկացաք՝ նման լիազորության անգամ նշույլներ Սահմանադրությամբ բացակայում են։

(2) Հակադեմոկրատական է, քանի որ անմիջական ժողովրդավարության թիվ 1 ինստիտուտը վերածում է իշխող ուժի քմահաճույքին ու շահերին ենթակա «հովհարային» մի գործիքի։ Պարզ ասած՝ կարող են հանրաքվե նշանակել ու հենց զգան պարտվում են (ինչպես որ հիմա է)՝ որոշ «տեխնիկական» քայլերի արդյունքում չեղարկեն այն։ «Վառեն-մարեն, վառեն-մարեն», ինչպես հայտնի ֆիլմում ասում է Գալյա Նովենցի կերտած կերպարը։ Դա հակադեմոկրատական «դաղալություն» է։

Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուբեն  Մելիքյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով