Daily Archives: 27.05.2020

«ԱՅՈ»-ի վախճանը

Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ ա) «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին գ) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին: Պատկերը էլ ավելի… Կարդալ ավելին »

«Որպես բժիշկ, ըմբռնումով եմ մոտենում վարչապետի ճառերին». Գևորգ Գրիգորյան

Վարչապետի այսօրվա ելույթը նմանեցրեցի Իտալիայի տարբեր քաղաքների քաղաքապետերի հայտնի ելույթներին, երբ նրանք հասկացել էին, որ կորոնավիրուսը թերագնահատելը հանգեցրեց աղետի, բայց արդեն ուշ էր` արդեն մահանում էին մարդիկ, մարում էին ճակատագրեր և այլևս ոչինչ անել հնարավոր չէր… Որպես բժիշկ, ըմբռնումով եմ մոտենում վարչապետի ճառերին, որովհետև իմ պրակտիկայում շատ եմ տեսել նման բուժառուներ, ովքեր անճարությունից կորցնում են… Կարդալ ավելին »

Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կերպով կներկայացնի իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո (պատիժ չկա առանց օրենքի) ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ հաղորդագրությունից։   Հիշեցնենք,… Կարդալ ավելին »

«Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին».Արմեն Աշոտյան

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին, և կոռուպցիոն բացահայտումների տեսաշարի ընդամենը 6-րդ մասից հետո Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ: Վարչապետին ոչ հարիր բառապաշարով, կեցվածքով և դիրքով մինասյանական բացահայտումների արձագանքը ոչ միայն չփարատեց վարչապետին ուղղված մեղադրանքներն, այլև ապացուցեց հին հռոմեական ճշմարտությունը. «Նիկոլ, դու բորբոքվում ես,… Կարդալ ավելին »

«Փիսոն ու տատիկը շաղգամը քաշեցին» Նիկոլին վերջնական շփոթեցրեցին.Վահան Բաբայան

«Փիսոն ու տատիկը շաղգամը քաշեցին» Նիկոլին վերջնական շփոթեցրեցին Շփոթված Նիկոլը հիմա էլ շաղգամի հեքիաթն է ուզում պատմել ԱԺ ամբիոնից,բայց էդ էլ չի ստացվում արդեն: Որտեղ վիճակը վատա,նորից ասում ա Սերժ Սարգսյանն է մեղավոր: Հիշեցնենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանին,Սերժ Սարգսյանը երկու տարի է արդեն ՀՀ ղեկավարը չի: Դուք և ձեր կառավարությունն եք պատասխանատուն այսօրվա վիճակի… Կարդալ ավելին »

«Իրականությունը այն է, որ հանրաքվեն տապալված է». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տառացիորեն երկու շաբաթ առաջ ես գրել էի նրա մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած ՍԴ կազմացրման հանրաքվեն պետք է չեղարկել, և վերադառնալ Սահմանադրության համակարգված փոփոխությունների քննարկմանը, փորձելով երկրում առկա ընդհանուր կառավարման ճգնաժամը լուծել լայն հանրային քննարկումների և փոխզիջումների ճանապարհով։ Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը,… Կարդալ ավելին »

«Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր… Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լո՞ւրջ». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան եփես, ականջները միևնույն է` հում են մնում… Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր… Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ: Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»:

«Իմ քայլը»-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը Հակահեղափոխական պիցայակների նախագծի հեղինա՞կ

Ի՞նչու են չեղարկում սահմանադրական փոփոխությունների «այո-ոչ»-ի հանրաքվեն: Երևանում շատ-շատ տարօրինակ մի բան է գրանցվում: Իշխանավորներին սատարող անձինք օրեր շարունակ ասում էին, թե խեղճ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բռնել և դատել նախկին թալանչիներին, քանի որ Հայաստանում դեռ գործում է նախկին դատական համակարգը և նախկինների սահմանադրական դատարանը: Մարտի սկզբին Նիկոլ Փաշինյանը մի կողմ դնելով իր վարչապետական պարտականությունները,… Կարդալ ավելին »

«Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը».Գագիկ Համբարյան

Բազմիցս եմ ապացույցներով ներկայացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ պոպուլիստ է, ով բացահայտ օգտվում է հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի քաղաքական անգրագիտությունից և իր facebook-յան էջում հրապարակում է գրառումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ ժամանակ անց դրանք կամ ջնջում է, կամ էլ փակում ընթերցողների համար, ինչը շատ անլուրջ տպավորություն է… Կարդալ ավելին »

Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք, որոնցից 214-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք, որոնցից 214-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 49 նոր դեպք, 10 առողջացած: Նախկինում հայտնել էինք նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ,… Կարդալ ավելին »