«Իմ քայլը»-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը Հակահեղափոխական պիցայակների նախագծի հեղինա՞կ

Ի՞նչու են չեղարկում սահմանադրական փոփոխությունների «այո-ոչ»-ի հանրաքվեն:
Երևանում շատ-շատ տարօրինակ մի բան է գրանցվում: Իշխանավորներին սատարող անձինք օրեր շարունակ ասում էին, թե խեղճ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բռնել և դատել նախկին թալանչիներին, քանի որ Հայաստանում դեռ գործում է նախկին դատական համակարգը և նախկինների սահմանադրական դատարանը:
Մարտի սկզբին Նիկոլ Փաշինյանը մի կողմ դնելով իր վարչապետական պարտականությունները, բուկլետ էր բաժանում և ներկայացնում, որ սահմանադրական հանրաքվեն հսկայական կարևորություն ունեցող կենսական հարց է և շատ ավելի կարևոր է, քան կորոնա վիրուսը, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և հանրության առողջությունն առավել կարևոր չէ, քան հանրաքվեն. «կորոնավիրուսն ում շունն ա որ»:

Հեղափոխականների աջակիցներն «Ա՜յո»-ով շրջանակ էին ավելացնում իրենց ֆեյսբուքյան էջերին ևս մեկ անգամ հաստատելով, որ սահմանադրական փոփոխության հանրաքվեն խիստ կարևոր մի բան է, որը հեղափոխության անբաժանելի մասն է և բնականոն շարունակությունը, իսկ կորոնավիրուսային աղետալի իրավիճակով, «այո-ոչ»-ի հանրաքվեին դեմ արտահայտվողներին անվանում էին ծախվածներ, պիցայակերներ և հակահեղափոխականններ:
Սակայն այսօր պարզվեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է դարձել, քան հանրաքվեն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել ՍԴ նախագահի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: Սա նշանակում է, որ հարցը կարելի է լուծված, փոփոխությունն ընդունված համարել, քանի որ «Իմ քայլ»-ականների նախագծերն ընդունվում են գրեթե միշտ ու միաձայն:
Սակայն ի՞նչ է կատարվելու այսպես:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվում է, որ «հեղափոխությունը» կմնա կիսատ և նրա «տրամաբանական ավարտը» կհետաձգվի անորոշ ժամանակով: Այսինքն, կամ «Իմ քայլը»-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն է դարձել դավաճան և հակահեղափոխական պիցայակեր, կամ նախկինում դեմ արտահայտվողներն էին ճիշտ արտահայտվում, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները՝ սխալվում էին: Խոստովանե՛ք ձեր սխալը:

Ֆոտոլրագրող   Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով