«Որպես բժիշկ, ըմբռնումով եմ մոտենում վարչապետի ճառերին». Գևորգ Գրիգորյան

Վարչապետի այսօրվա ելույթը նմանեցրեցի Իտալիայի տարբեր քաղաքների քաղաքապետերի հայտնի ելույթներին, երբ նրանք հասկացել էին, որ կորոնավիրուսը թերագնահատելը հանգեցրեց աղետի, բայց արդեն ուշ էր` արդեն մահանում էին մարդիկ, մարում էին ճակատագրեր և այլևս ոչինչ անել հնարավոր չէր…
Որպես բժիշկ, ըմբռնումով եմ մոտենում վարչապետի ճառերին, որովհետև իմ պրակտիկայում շատ եմ տեսել նման բուժառուներ, ովքեր անճարությունից կորցնում են բանականությունը և արտասանում ու բղավում են անբովանդակ և ոչ խելամիտ տեքստեր…

Սակայն սեփական էմոցիաներին չտիրապետելը, տհաճ ֆալցետով անկանոն բղավելը և սեփական անկարողության պատճառով խայտառակ լինելը դեռ պետք է շարունակվի` գործադիր իշխանության ներկայացուցիչները, հետևաբար նաև օրենսդիր իշխանության շատ ներկայացուցիչներ պետք է անցնեն այս ճանապարհով, նրանք պարտավոր են քաղել իշխանության մեծ ծառի բոլոր դառը պտուղները և սպառել իրենց ունեցած վստահության քվեն ու ժողովրդի հավատը… դա է միակ ելքը, որ նման մարդկային սորտը մեկընդմիշտ հիշի իր տեղը և ավելիին չձգտի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավոք, բայց մենք էլ ենք պարտավոր կրել այս գործընթացի կողմնակի վնասները, որոնք պետք է լինեն ուսուցողական…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով