«Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին».Արմեն Աշոտյան

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին, և կոռուպցիոն բացահայտումների տեսաշարի ընդամենը 6-րդ մասից հետո Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ:

Վարչապետին ոչ հարիր բառապաշարով, կեցվածքով և դիրքով մինասյանական բացահայտումների արձագանքը ոչ միայն չփարատեց վարչապետին ուղղված մեղադրանքներն, այլև ապացուցեց հին հռոմեական ճշմարտությունը. «Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իդեպ, Փաշինյանի հիստերիկ պոռթկումն այնքան անկառավարելի էր, որ սովորաբար նախադասությունները հընթացս կազմող, շարադրանքի սահունությունն ապահավող վարչապետը ստիպված էր շնչահեղձ լինել սեփական մաղձի մեջ, ծամծմելով ասելիքը՝ հին սովետական կասետային մագնիտոֆոնի նման:

Իսկ ինչ վերաբերում է «դուք ձեր հալը դեռ կտեսնեք» ոճի պրիմիտիվ սպառնալիքներին, ապա վաղուց պարզ էր, որ կորոնովիրուսով վարակված Հայաստանում Նիկոլը դիմելու է քաղաքական ճնշումների նոր ալիքին՝ ոտքի տակից գնացող իշխանությունը փրկելու փորձ անելու համար:

Իսկ որ այդ ընթացքում կործանվում են երկիրն ու ժողովուրդը, դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով