Daily Archives: 23.01.2020

Ինչի Մարալիկի ծննդատունը պետք ա օպտիմիզացվի, իսկ ԱԺում «Իմ քայլի» 88 հոգանոց պորտաբուծարանը՝ ոչ

Տենց էլ անհասկանալի ա ինչի Մարալիկի ծննդատունը պետք ա օպտիմիզացվի, իսկ ԱԺում “Իմ քայլի” 88 հոգանոց պորտաբուծարանը՝ ոչ։ Մարալիկինը տարեկան 18 միլիոն ա նստում պետության վրա, իրանք՝ մեկ միլիարդից շատ։ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Ալեն Սիմոնյանը կարող է խնդիրներ ունենալ իր արտահայտության համար. «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել ԱԺ՝ իշխանական 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Խոսքն Ալեն Սիմոնյանի և Ռուստամ Բաքոյանի մասին է։ Բաքոյանը նախօրեին Արարատի մարզում մսավաճառների հետ քննարկմանը «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանին անվանել էր պրովոկատոր և արգելել հարց տալ, իսկ Ալեն Սիմոնյանը վիրավորել է… Կարդալ ավելին »

Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքնդ դառնում քո իշխանության գերեզմանափորը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը: Երբ խալխին դիֆերամբներ ես ձոնում, իսկ քո քաղաքացիներին բաժանում յուրայինների և թշնամիների: Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքնդ դառնում քո իշխանության գերեզմանափորը: Սա էլ… Կարդալ ավելին »

«Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց».Վահան Բաբայան

Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց: Ղազախստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից մեքենաներ գնած մարդիկ:Նրանց ասում են ,որ իրավունք չեն ունեցել ավտո գնել և համարանիշները չփոխել,մուծումներ չանել և այլն:Ղազախները արդեն փոշմանել են,որ ստեղից մեքենաներ են տարել,բայց դա մի հարց է,մյուս կարևոր հարցը մեր հայրենակիցների վիճակն է,ովքեր միլիոններով վարկեր ու պարտքեր են վերցրել և… Կարդալ ավելին »

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1

Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր: Այսպիսով՝  հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1: Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը: Ըստ նախագծի՝ «աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի… Կարդալ ավելին »

Մտածում ենք՝ սահմանենք հողի վարձակալության գին, չմշակվող հողը վերցնենք, տանք վարձակալության և սեփականատիրոջը տանք վարձակալության վճար. վարչապետ

Ներքին որոշումը մենք արդեն կայացրել ենք՝ կապված չօգտագործվող հողերի հետ, դրանք վարձակալության վերցնելու և այլ մեխանիզմների հետ և արդեն հստակ այդ գաղափարները իրագործվելու ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այսօր խնդիր ունենք և հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային և այդ… Կարդալ ավելին »

Մասնակցում եմ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվում էր ՀՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ» բանաձևը

 ՀՀԿ երիտթևի նախագահ   Հայկ Մամիջանյանը գրում է. -Մասնակցում եմ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվում էր ՀՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ» բանաձևը: Ուրախությամբ տեղեկացնեմ, որ բանաձևն ընդունվեց: Մանրամասները շուտով կստանաք ՀՀԿ հասարակության հետ կապի ծառայությունից: Տեղադրեմ նաև այսօրվա ելույթիցս մի հատված. «…Մեր ընդդիմախոսներից ոմանք կասեն, որ սա երկրի տեղական… Կարդալ ավելին »

Չինաստանը մեկուսացնում է 7 մլն-ց քաղաքը. Հիվանդների թիվը գերազանցել է 600-ը

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 617-ի. դրա հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է: Նրանց մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր մահացու դեպքերը՝ 17, գրում է ՏԱՍՍ-ը: 7 միլիոնանոց Ուխանի բնակիչներին արգելվել է լքել քաղաքը: Իշխանությունները փակում են օդանավակայանը, կայարանները, կդադարեցվի նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը, հայտնում է Deutsche Welle-ն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել… Կարդալ ավելին »

Սահմանամերձ գյուղերը դատարկելով ,մարդկանց զրկելով հարմարավետ ապրելու հնարավորությունից,դարձնելով գործազուրկ`սա է ռազմավարությունը

Թե բա ,կարողա ամեն շենքի մոտ մի հատ ծննդատուն ունենանք: Չէ նոր ծննդատուն ունենալ պետք չէ,անհրաժեշտ է եղածը պահպանել ,զարգացնել:Ռազմավարություն չունեք,շատ վատ է:Արդեն մեկ ամիս է ժողովուրդը պայքարում է ծննդատների համար ,մեկ ամիս է բուժաշխատողները առանց ֆինանսավորման սպասարկում են բնակչությանը և վախով սպասում,թե երբ են համալերելու գործազուրկների շարքը: Ու շատ զարմանում եք ,որ բուժաշխատողները խալաթներով… Կարդալ ավելին »

ՀՀ 24,000 քաղաքացի 2019-ին ՌԴ անձնագիր է ստացել

2019-ին Հայաստանի 24,000 քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել, տեղեկացնում են ՌԴ ՆԳՆ-ից: 2018-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել ՀՀ 27,100 քաղաքացի, 2017-ին՝ 25,144: 2019-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2500 քաղաքացի, Ադրբեջանի՝ 13.5 հզր: Ընդհանուր առմամբ, 2019-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 498,000 մարդ՝ աճը կազմել է 80%: Նրանց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են: Թեև Ուկրաինան չունի ՌԴ հետ երկքաղաքացիության մասին… Կարդալ ավելին »