Մասնակցում եմ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվում էր ՀՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ» բանաձևը

 ՀՀԿ երիտթևի նախագահ   Հայկ Մամիջանյանը գրում է.

-Մասնակցում եմ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվում էր ՀՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ» բանաձևը:
Ուրախությամբ տեղեկացնեմ, որ բանաձևն ընդունվեց:
Մանրամասները շուտով կստանաք ՀՀԿ հասարակության հետ կապի ծառայությունից:
Տեղադրեմ նաև այսօրվա ելույթիցս մի հատված.

«…Մեր ընդդիմախոսներից ոմանք կասեն, որ սա երկրի տեղական խնդիրն է և կքննադատեն՝ միջազգային հարթակներում այն բարձրաձայնելու համար։ Չնայած, որ այդ քննադատություններն իմաստ չունեն` ես ունեմ դրանց պատասխանը։ Հայաստանը մի շարք ոլորտներում ունի հիանալի փորձ, որով կարող է կիսվել աշխարհի հետ: Օրինակ՝ անցած տարիներին մենք ապացուցեցինք, որ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքում դարձանք միակ երկիրը, որը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ ստորագրեց CEPA-ն ԵՄ-ի հետ:
Այդ և այլ պատճառներով միջազգային քաղաքական հանրությունը պետք է աչալուրջ հետևի Հայաստանում պոպուլիստական ռեժիմի հաստատմանը։ Եվ ես հավատում եմ, որ առաջիկա տարիներին այլ երկրների համար Հայաստանը կդառնա պոպուլիզմի դեմ պայքարի և հաղթանակի ցայտուն օրինակ։»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով