Սահմանամերձ գյուղերը դատարկելով ,մարդկանց զրկելով հարմարավետ ապրելու հնարավորությունից,դարձնելով գործազուրկ`սա է ռազմավարությունը

Թե բա ,կարողա ամեն շենքի մոտ մի հատ ծննդատուն ունենանք: Չէ նոր ծննդատուն ունենալ պետք չէ,անհրաժեշտ է եղածը պահպանել ,զարգացնել:Ռազմավարություն չունեք,շատ վատ է:Արդեն մեկ ամիս է ժողովուրդը պայքարում է ծննդատների համար ,մեկ ամիս է բուժաշխատողները առանց ֆինանսավորման սպասարկում են բնակչությանը և վախով սպասում,թե երբ են համալերելու գործազուրկների շարքը: Ու շատ զարմանում եք ,որ բուժաշխատողները խալաթներով դուրս էին եկել բողոքի ակցիայի:

Այստեղ հարց է առաջանում ,իսկ երբ
հեղափոխության օրերին նույն բուժաշխատողները հիվանդանոցային խալաթներով միանում էին քայլերթներին, էդ ժամանակ չզարմաց՞աք ու չնկատեցի՞ք:Կառուցողական ռազմավարությամբ էիք սնում մարդկանց`հանուն հպարտ քաղաքացու,օրենքից ու օրինական գործողություններից էիք խոսում:Մարդասիրություն,հայրենասիրություն եք քարոզում: Սահմանամերձ գյուղերը դատարկելով ,մարդկանց զրկելով հարմարավետ ապրելու հնարավորությունից,դարձնելով գործազուրկ`սա է ռազմավարությունը: Կամ ի՞նչու են հղիները Ոսկեպար գյուղից գերադասում գնալ Աչաջուր ,որը ավելի հեռու է,քան Նոյեմբերյան,որը ավելի մոտ է: Շատ վատ է ,որ այս հարցին կառավարությունում մարդիկ պատասխան չունեն,կամ ունեն ,բայց չեն բարձրաձայնում:Այդ հատվածը թշնամու դիտակետի տակ է,և որպեսզի ապահով լինի ,այնտեղ շրջանցման ճանապարհ կա,որը քանդված վիճակում է:Նաև ավելացնեմ ,որ կառավարությունը ընդունած օրենք ունի,որտեղ ասվում է,որ յուրաքանչյուր բնակիչ ունի ազատ ընտրության իրավունք և կարող է ինքը որոշել ,որ բժշկական կենտրոններում պետք է ստանա բուժօգնություն: Իսկ փաստը ,որ Ոսկեպարից հղիները գնում են Աչաջուր ,խոսում է այն մասին ,որ շատ վստահելի ծննդատուն է և վստահելի բուժանձնակազմ:Եվ մարդիկ իրենց ծննդկանի և նորածնի կյանքը վստահում են հենց Աչաջուր ԱԿ – ի անձնակազմին:Հիմա ստացվում է ,որ հենց businessman նախարարն է մամիպուլյացիա անում ,և վարչապետին սխալ տեղեկություններ   տալիս:Ծննդատների վերաբերյալ ,այնել սահմանամերձ գոտիներում ,պետք է լինել կառուցողական: Բավական է եղածը քանդել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով