ՀՀ 24,000 քաղաքացի 2019-ին ՌԴ անձնագիր է ստացել

2019-ին Հայաստանի 24,000 քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել, տեղեկացնում են ՌԴ ՆԳՆ-ից:

2018-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել ՀՀ 27,100 քաղաքացի, 2017-ին՝ 25,144:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Վրաստանի 2500 քաղաքացի, Ադրբեջանի՝ 13.5 հզր:

Ընդհանուր առմամբ, 2019-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 498,000 մարդ՝ աճը կազմել է 80%: Նրանց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են: Թեև Ուկրաինան չունի ՌԴ հետ երկքաղաքացիության մասին օրենք՝ ՌԴ-ն ուկրաինացիներին ռուսական անձնագրեր է տրամադրում՝ չպահանջելով հրաժարվել ուկրաինականից:

2019-ին ՌԴ քաղաքացիություն ստացածների քանակով ուկրաինացիներին հաջորդում են ղազախստանցիները՝ 50.5 հազար մարդ, Տաջիկստանի քաղաքացիները՝ 45,000, երրորդ տեղում ՀՀ քաղաքացիներն են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր` panarmenian.net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով