Daily Archives: 23.01.2020

Իմ անձի հանդեպ որոշակի անվտանգության ռիսկեր եմ տեսնում. Նաիրա Զոհրաբյան

Ինձ մտահոգում է մտասևեռումն իմ անձի հանդեպ, խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես ինքս այևս չեմ պատրասվում հանդուրժել որոշ պատգամավորների կողմից անձնապես իմ հասցեին այս ամբիոնից հնչեցված սպառնալիքները: Որոշների վերաբերյալ ես արդեն մտածում եմ սկսել իրավական գործընթաց, որովհետև ինձ ուղղակի մարդկայնորեն մտահոգում է մտասևեռումն իմ անձի հանդեպ, ես իմ անձի հանդեպ որոշակի անվտանգության ռիսկեր… Կարդալ ավելին »

Տավուշի մարզում ոչ մի պատահար տեղի չի ունեցել, տեղի ունեցածն օդային զորավարժություններ են. Հայկ Չոբանյան

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ մարզում որևէ պատահար տեղի չի ունեցել: Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարածվել, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, ինչպես նաև Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: «Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի… Կարդալ ավելին »

Երևանում 4-5 սմ ձյուն կտեղա. 8-10 աստիճանով կցրտի

Հունվարի 23-ի երեկոյան Սև ծովից մթնոլորտային ցուրտ ճակատ է ներթափանցում ՀՀ։ Արդյունքում ամսի 24-ի լույս 25-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, բայց հունվարի 28-ից նույնքանով կբարձրանա, ֆեյսբուքյան իր էջում ասել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Հունվարի 23-ին Երևանում ուշ երեկոյան ձյուն կսկսվի, որը կշարունակվի ամբողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի… Կարդալ ավելին »

Վրեժխնդրությո՞ւն. Հանցագործների ձեռքը հասել է դատարաններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աննախադեպ միջադեպ է արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: Երբ ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու… Կարդալ ավելին »

Դաժան սպանություն Տավուշի մարզում. մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել իր կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Չինարի բնակավայրի տներից մեկում կնոջ դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո… Կարդալ ավելին »

«Փաշինյանը խոստանում էր 47 րոպեում բանանի, շաքարի մենաշնորհները վերացնել».Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է. «Երեք տարի առաջ այս օրը ԵԼՔ դաշինքի համագումարի ընթացքում Փաշինյանը խոստացավ 47 րոպեում ապամենաշնորհել մենաշնորհները` բանանը, շաքարը և այլն»: Ստորև՝ տեսանյութը:

Հայաստանից մեքենա գնած ղազախները խնդիրների առաջ են կանգնել

Ղազախական KTK հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկը պատմում է այն խնդրի մասին, որի առաջ կանգնել են Հայաստանից մեքենա գնած իրենց քաղաքացիները։ Ղազախստանի իշխանությունները հայտնում են, որ Հայաստանից ներկրած մեքենաները չեն կարող հաշվառման կանգնել։ Մանրամասնները տեսանյութում․

Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել. ովքեր են մասնակցել. «Փաստ»

«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող քաղաքականությանը։ Օրինակները բազմաթիվ են, երբ իշխանական պատգամավորներն ԱԺ ամբիոնից արհամարհական կամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ընդդիմադիր հատվածի նկատմամբ, կամ հաճախ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները «բլոկում» են՝ հետագայում ներկայացնելով որպես իրենց կամ կառավարության կողմից արված նախաձեռնություն։ «Այս վարքագիծը դրսեւորվում է նաեւ հայտարարությունների եւ կառավարության… Կարդալ ավելին »

Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկի շուրջ, այն է՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելի: Եվ խնդրել էինք նաեւ մատնանշել, թե որոնք են, ըստ վարչապետի, սահմանադրական փոփոխությունների շուրջ գլխավոր քայլերը: Հարցման հաջորդ օրը՝ հունվարի… Կարդալ ավելին »