Daily Archives: 23.01.2020

Ոստիկանապետն՝ իր ճակատագրի մասին. ինչքան մնաց պաշտոնավարելուն. «Ժողովուրդ»

Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որհատուկ միջոցառում է իրականացրելԱրագածոտնի մարզում, եւ, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ: Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն: Նկատենք, որ… Կարդալ ավելին »

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. տուժողների վիճակը գնահատվել է միջին ծանրության

Հունվարի 22-ին, ժամը 17:36-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան գոտու մոտակայքում, ավտոմեքենան ձորն է ընկել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1988 թ.) դուրս… Կարդալ ավելին »

Հայաստան ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա: Ասել է թե՝ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շուկայի նկատմամբ ամբողջական վերահսկողություն կսահմանվի: Պարզվում է, որ տեսչական մարմինը դեղերի շուկայում վերահսկողություն է իրականացրել, որի ընթացքում պարզել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ,… Կարդալ ավելին »

«Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով». Գագիկ Սուրենյան

«Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։ Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8սմ, Լոռիում և Տավուշում 1-2սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի… Կարդալ ավելին »

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-16։00 Նոր Արեշ 41փ. 2-17 սեփական տները և 12, 14 շենքերը, 11։00-17։00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Չեխովի փ․ 18 շենքը, Բագրատունյաց պող․ 11, 11ա, 24 26, 26ա, 28, 30… Կարդալ ավելին »

Իրավապահների հավաքի հետքերով․ ինչ սպասել․ «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը: Բանն այն է, որ այդ օրն իր բնարակարանում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանը: Իսկ ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Թերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով:… Կարդալ ավելին »

Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը եւս 6 ամսով երկարաձգվեց։ Մեր տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռեւս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,- հայտնեց մեր աղբյուրը։ Հիշեցնենք, որ… Կարդալ ավելին »

Երևանում վերելակները փոխվում են բնակչի գրպանի հաշվին.168.am

Նախորդ տարեվերջից՝ դեկտեմբերի 27-ից, Երևանում մեկնարկեց հին վերելակները նորով փոխարինելու փորձնական ծրագիրը: Փոխվել են Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 20 շենքի և 1-ին թաղամասի 3-րդ շենքի վերելակները: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 28-ին կգործարկվեն ևս 20 նոր վերելակներ 10 վարչական շրջաններում, իսկ մնացած 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին: «Ակնկալվում է, որ դրան… Կարդալ ավելին »