Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. տուժողների վիճակը գնահատվել է միջին ծանրության

Հունվարի 22-ին, ժամը 17:36-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան գոտու մոտակայքում, ավտոմեքենան ձորն է ընկել. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել ձորը

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին և ուղևորներ Անուշ Ա.-ին (ծնված 1964 թ.), Աստղիկ Պ.-ին (ծնված 1999 թ.), Արփինե Շ.-ին (ծնված 1979 թ.) և Մերի Շ.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով