Երևանում վերելակները փոխվում են բնակչի գրպանի հաշվին.168.am

Նախորդ տարեվերջից՝ դեկտեմբերի 27-ից, Երևանում մեկնարկեց հին վերելակները նորով փոխարինելու փորձնական ծրագիրը: Փոխվել են Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 20 շենքի և 1-ին թաղամասի 3-րդ շենքի վերելակները:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 28-ին կգործարկվեն ևս 20 նոր վերելակներ 10 վարչական շրջաններում, իսկ մնացած 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը փոխառու միջոցներով: Դա նշանակում է որ քաղաքապետարանը կտեղադրի վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում կվճարեն արժեքը։ Այդ վճարը ներկայիս ամսական վճարից ավելի կլինի շուրջ 20-30%-ով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի խոսնակը նաև հայտնել էր, որ նախնական տեղադրվող այս թվով 20 վերելակների դեպքում վարձավճարի գինը դեռևս չի բարձրանալու: Սա փորձնական ծրագիր է:

Երևանի Քաղաքապետարան 168.am-ը հարցում   է  ուղարկել՝ խնդրելով տրամադրել այն հասցեները, որոնցում 2019-ին տեղադրվել են նոր վերելակներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով