Daily Archives: 23.01.2020

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ստեղծագործական տաղանդ է դրսևորել՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը իբր պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ստեղծագործական տաղանդ է դրսևորել՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը իբր պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին, այն էլ՝ հարցազրույցներում: Հերիք չի, որ որևէ ողջամիտ մարդ չի հիշում երբևէ նման պաշտոնական հայտարարություն Սերժ Սարգսյանի կողմից, նաև որևէ ողջամիտ մարդ չի կարող հասկանալ, թե ինչպես է հնարավոր հարցազրույցներում պաշտոնական հայտարարություններ անել: Ավել մեկնաբանել չեմ… Կարդալ ավելին »

Երևանում արդեն անվտանգ չէ,Երևանում գլուխ է բարձրացնում քաոսը

Երևանում արդեն անվտանգ չէ,Երևանում գլուխ է բարձրացնում քաոսը: Աննախադեպ քաոս է արդեն,իրոք աննախադեպ:Մարդիկ երեխաներին տանեն մանկապարտեզ,գնան աշատանքի և չիմանան,որ Երևանի կենտրոնում ամեն պահի կարող է ավտոմատավոր մտնի՞ ու կրակի՞: Աստված պահապան թող լինի մեր ժողովրդին,պատկերացնում եմ մարդկաց վիճակը ովքեր այդ պահին ներսում էին և իենց հարազատների վիճակը ովքեր դրսում էին: Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

«Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք».Արմեն Աշոտյան

Այս իշխանությունները մի քիչ պատասխանատվություն ու խելք ունենան, այսօրվա կատարվածից հետո Մելիք Ադամյան 2 հասցեից հետ կկանչեն ուժայիններից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դռան նկատմամբ արտաքին հսկողություն և թաքուն նկարահանում իրականացնողներին ու դրա փոխարեն շենքի անվտանգությունը կապահովեն: Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք: Թե չէ մեզ ինչ, նույն ձևով շարունակելու ենք աշխատել: Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ողբերգական դեպք Երևանում. միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական… Կարդալ ավելին »

Տոնածառահենք տնտեսություն

Տնտեսագիտության մեջ նոր ուղղություն է մտնում, որը կարելի է անվանել «Տոնածառահենք տնտեսություն»։ Այդ մասին օրերս տեղեկացանք «վարչապետ TV»-ից։ Նա, փորձելով հիմնավորել ամանորյա ծախսերն ու ոչ մի պաշտոնական աղբյուրում չհրապարակված թվերին հղում անելով, տնտեսական հրաշքից էր խոսում։ Թավշյա հրաշքից։ Ըստ Փաշինյանի՝ պետբյուջեից 271 միլիոն դրամ ծախսելով տոնածառների ու տոնական միջոցառումների վրա նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից հունվարի… Կարդալ ավելին »

«Նիկոլն իր անցյալի հետ հաշտ չէ».Աննա Մկրտչյան

Այլ կերպ լինել չէր կարող Նիկոլ Փաշինյանի անձնական ու «օրինական» դրամաշրջանառության աճը հանգեցրել է մի քանի անխուսափելի երևույթների։ Չտեսությունից թռիչքաձև փոխակերպվել է ճոխությունների։ Ու հիմա այդ ճոխությունների մեջ նրան այլևս չեն գոհացնում շրջապատի համեստ ապրելակերպը։ Երևի հիշեցնում են անցյալը։ Իսկ ինքն իր անցյալի հետ հաշտ չէ։ Կարևորը միայն այսօրն է ավելացող դրամաշրջանառությամբ։ Դրա համար ռեստորանների… Կարդալ ավելին »