Թեմա. Հայկական սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել.

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, մեկնարկել է Լեհաստանի միջազգային մրցաշարում, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 55 կգ քաշային կարգում Նորայր Հակոբյանը եզրափակչում կգոտեմարտի Նեդյալկո Պետրովի հետ, իսկ 63 կգ քաշային Սլավիկ Սարգսյանը ոսկե մեդալը կվիճարկի Նիկոլայ Վիչևի հետ (Բուլղարիա)։ 97 կգ քաշային Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շատ վստահ է սկսել գոտեմարտերը մրցակիցներին… Կարդալ ավելին »

Ալլա Պողոսյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել հրաձգության աշխարհի առաջնությունում

Կորեայի Չանգվոն քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությանը հրացան զենքաձևի մարզիկ Ալլա Պողոսյանը(2003թ.) հրացան երիտասարդ աղջիկների պայքարում խոցել է 625.7 միավոր և գրավել 10-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Այս կերպ, Ալլա Պողոսյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել: Armsport

Դավիթ Թորոսյան. Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի

Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ: «Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի: Արամ Ավագյանը գոտու պաշտպանության համար պետք է մրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ, որն անցկացրած 14 մենամարտերում պարտություն չունի: Բարդ մենամարտ է լինելու ինչպես մեզ համար, 2… Կարդալ ավելին »

Հայտնի է, թե ում հետ կմենամարտի Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար

Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կանցկացնի իր հերթական մենամարտը՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար: Ավագյանի մրցակիցը կլինի ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Եվգենի Սմիռնովը, հայտնում է «Punch Boxing Armenia»-ի ֆեյսբուքյան էջը: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ, որից 13-ում հաղթանակ է տոնել, 1 մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի: Առաջիկա մենամարարտն առանձնանում… Կարդալ ավելին »

Երիտասարդական ԵԱ. ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Հռոմում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու… Կարդալ ավելին »

Նորից դեպի ստադիոն. առա՛ջ Փյունիկ

Հայկական ֆուտբոլում այսօր ևս պատմական օր է: Հայ երկրպագուն տեսնելու է մի բան, որը մինչև այս չի տեսել. հայկական թիմը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլում է: «Փյունիկը», հաղթահարելով մակեդոնական «Վարդարի» և ղազախական «Տոբոլի» արգելքը, հանդիպելու է Թել Ավիվի «Մաքքաբիին»: Գաղտնիք չէ, որ այդ հաջողությունների գործում ստադիոնում հավաքված երկրպագուների դերը չափազանց մեծ էր: Այսօր նույնպես… Կարդալ ավելին »

Ռոբերտ Արզումանյանը վնասվածք է ստացել և բաց կթողնի առաջնության մեկնարկը

Ռոբերտը հիանալի մարզավիճակ էր հավաքել ֆունկցիոնալ առումով: Ցավում եմ նրա վնասվածքի համար, բայց կարևորն առողջություն լինի: Ռոբերտին առողջություն և շուտափույթ վերադարձ եմ մաղթում»,- մեզ հետ զրույցում ասել է 43-ամյա մասնագետը: Ռաֆայել Նազարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ վիճակով էր Ռոբերտ Արզումանյանը միացել «Արցախին»` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ խաղային պրակտիկա չուներ.… Կարդալ ավելին »

Արայիկ Բաղդադյան․ Սա աննախադեպ արդյունք է մեր ըմբշամարտի պատմության մեջ

Հռոմում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ հայ ըմբիշները աննախադեպ արդյունք են գրանցել։ Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները միասին նվաճել են 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԸՖ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ սա աննախադեպ արդյունք է հայկական ըմբշամարտում։ «Անկեղծ ասած ես այսպիսի հաջողություն չեմ… Կարդալ ավելին »

Թևանյանի հաղթական մենամարտը ադրբեջանցու նկատմամբ (տեսանյութ)

Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը հայ մարզիկները փայլուն են հանդես եկել: Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի չեմպիոն է դարձել Վազգեն Թևանյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցել է ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ ու հաղթանակ տոնել 5;2 հաշվով: Ազատ ոճում ոսկե մեդալ են նվաճել նաև Հովհաննես Մաղաքյանը և Արսեն Հարությունյանը: Armsport

Գոռ Երիցյանը հաղթեց Ալի Ֆունեկային` շարունակելով մնալ անպարտելի

Այսօր` հուլիսի 28-ին, Սոչիում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը: Կիսամիջին քաշային կարգում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ և տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը: Այսպիսով, հայ բնցքամարտիկը շարունակում է իր անպարտելիության շարքը: 7 մենամարտ՝ 7 հաղթանակ, որից 6-ը… Կարդալ ավելին »