Ռոբերտ Արզումանյանը վնասվածք է ստացել և բաց կթողնի առաջնության մեկնարկը

Ռոբերտը հիանալի մարզավիճակ էր հավաքել ֆունկցիոնալ առումով: Ցավում եմ նրա վնասվածքի համար, բայց կարևորն առողջություն լինի: Ռոբերտին առողջություն և շուտափույթ վերադարձ եմ մաղթում»,- մեզ հետ զրույցում ասել է 43-ամյա մասնագետը:

Ռաֆայել Նազարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ վիճակով էր Ռոբերտ Արզումանյանը միացել «Արցախին»` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ խաղային պրակտիկա չուներ.

«Ռոբերտի հետ մեր մտերմությունը տարիների պատմություն ունի: Մենք միասին խաղացել ենք, այնուհետև եղել եմ նրա մարզիչը: Ես նրան առաջարկեցի փորձել, քանի որ երկար ժամանակ բաց էր թողել, գուցե խոչընդոտներ առաջանային: Առաջարկեցի փորձել մինչև հունվար, եթե կարողանար խաղալ, կշարունակեր մեզ հետ համագործակցությունը, իհարկե ես հիմա համոզված եմ, որ կարող է խաղալ ու շատ լավ խաղալ, իսկ եթե ոչ, հաշվի առնելով նրա փորձն ու խելացիությունը, համոզված էի, որ շատ լավ մարզիչ կարող է դառնալ»,- եզրափակել է իր խոսքը Ռաֆայել Նազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

33-ամյա ֆուտբոլիստը, հիշեցնենք, հունիսին է համալրել «Արցախի» կազմն ու այս ընթացքում թիմի կազմում մասնակցել երկկողմանի հանդիպման:

Փորձառու ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում», դանիական «Ռանդերսում» և «Փյունիկում»:

Ռաֆայել Նազարյանի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով