Դոկտոր Պրոֆեսորը Միանում է Ռեֆորմիստների՞ն

4news.am լրատվակայքի զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝  Էդուարդ Պողոսյանը:

– Լինելով մտավորական Դոկտոր Պրոֆեսոր, Հայ ժողովրդի պատմության մասնագետ ինչպես ե՞ք վերաբերվում Ռեֆորմիստների առաջ քաշած ծրագրին:

– Ռեֆորմ եզրույթը մեզանում թարգմանվում է բարենորոգումներ և ես վստահաբար կարող եմ ասել, որ ռեֆորմիստական շարժման բոլոր դրույթները լիովին համապատասխան են  բարենորոգում բառի էությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Տեսնում ե՞ք Ձեզ Երևանի ավագանու ցուցակում, և ինչու չէ՞ նաև քաղաքապետի պաշտոնում:

– Լինելով անկուսակցական և համախոհ Ռեֆորմիստների կուսակցության ծրագրի դրույթներին՝ իմ համաձայնությունն եմ տվել ներգրավվել կուսակցության համամասնական ցուցակում: Բնականաբար քաղաքական գծի կենսագործման համար անհրաժեշտ են նաև որոշակի լծակներ: Այդ իսկ պատճառով համաձանվելով ընդգրկվել ցուցակում նպատակ եմ ունեցել, ընտրական գործընթացի համապատասխան ընթացքի պայմաններում՝ տրիապետելով որոշակի վարչական ռեսուսներին իրականացնել Ռեֆորմիստների ծրագիրը:

– Ինչպես ե՞ք գնահատում Ռեֆորմիստների շանսերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Իմ խորհին համոզմամբ հանրապետությունը հասել է մի հանգրվանի, երբ հասարակությունը զգում է արհեստավարժ մարդկանց պահանջ: Այս առումով ես լիահույս եմ, որ մենք կարող ենք լուրջ անակնկալներ ունենալ ավագանու արտահերթ ընտրություններից:

 

Պատմական Գիտությունների Դոկտոր Պրոֆեսոր՝  Էդուարդ Պողոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով