Նոր մանրամասներ Արցախում տեղի ունեցած դժբաղտ պատահարից

Արդեն հայտնել էինք, որ Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել: Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայող Արմեն Հովակիմյանի մահվան վերաբերյալ:

Oգոստոսի 5-ին ժամը 17:25-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք: Փրկարարական աշխատանքների արդյունքում «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտի բնակիչ, 43-ամյա Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի բնակիչ, 36-ամյա Արմեն Հովակիմյանի դիերը:

Նշենք, որ Հովակիմյանը պայմանագրային զինծառայող է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով