Թեմա. Հայկական սպորտ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին և քննարկել հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին, ով հուլիսի 8-ին Երևանում մասնակցել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին: «Շատ ուրախ եմ ձեզ ողջունել այստեղ՝ Հայաստանի կառավարությունում։ Հուսով եմ՝ գիտեք, որ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում բոլոր… Կարդալ ավելին »

Մխիթարյանը Կլոպի հետ «գրազի», Իբրահիմովիչի հետ խորոված ուտելու, երազանքների և այլ թեմաների մասին

«Sports.ru»-ն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի հետ «Альфа-Банк»-ի կազմակերպած հետաքրքիր հարցազրույցից հատվածներ:  – Դուք տիրապետում եք 6 լեզվի. ասեք մարդկանց, թե ինչպե՞ս է դա հնարավոր: – Գաղտնիք չկա: Ֆրանսիայում սովորել եմ ֆրանսերեն, Բրազիլիայում՝ պորտուգալերեն, Գերմանիայում խաղալիս էլ գերմաներեն եմ սովորել: Ամեն ինչ պարզ է՝ սովորում եմ, շփվում, գրքեր կարդում:  – Պատմեք հետաքրքիր դեպք Յուրգեն Կլոպից: –… Կարդալ ավելին »

Ստավանգերում Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում «Norway Chess» գերմրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը: Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ ու վստահ հաղթանակ տարավ: Սերգեյ Կարյակինն առավելության հասավ Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ, Հիկարու Նակամուրա- Մագնուս Կարլսեն, Վիշվանաթան Անանդ- Ուեսլի Սո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Դին Լիժեն-Ֆաբիանո Կարուանա հակամարտությունը չկայացավ: Վաստակելով 2 միավոր՝… Կարդալ ավելին »

ՖԻԴԵ վարկանիշ. Լեւոն Արոնյանը կրկին 5-րդն է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մարտի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում կրկին զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Արոնյանի ընթացիկ վարկանիշը, 2794 միավոր է: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (66-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (81-րդ, 2664): Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2809), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ,… Կարդալ ավելին »

Արոնյանը կիսեց միավորը 8-րդ տուրում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում: Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը գրոսմայստեր Գրիգորի Օփարին էր: Շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև 9 շախմատիստներ: 6,5 միավոր ունեն 4 գրոսմայստերներ՝ Նակամուրան, Լագրավը, Ռափորտը, Դուբովը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանն այս… Կարդալ ավելին »

Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ Ջիբրալթարի մրցաշարի 6-րդ տուրում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում: Միջազգային այս մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը հնդիկ Շարդուլ Գագարեն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և մրցակցին ստիպեց պարտիայի 47-րդ քայլում անձնատուր լինել: Հայաստանի մյուս ներկայացուցիչը`Լիլիթ Մկրտչյանը, հաղթանակ տարավ: Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է… Կարդալ ավելին »

Ըմբշամարտի Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն, կենդանի լեգենդ Արթուր Ալեքսանյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կտրեց ըմբշամարտի դպրոցի կարմիր ժապավենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ նոր վերանորոգված ըմբշամարտի դպրոցի բացման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր արարողությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սասուն Խեչումյանը, պատվավոր հյուրեր, ինչպես նաև Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մարզիկին դիմավորեցին աղուհացով, այնուհետև չեմպիոնը քաղաքապետի և մարզադպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանի հետ կտրեցին կարմիր ժապավենը:… Կարդալ ավելին »

Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաեւ Իսրայել Միլիտոսյանին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, հյուրեր։ Նախագահ Սարգսյանը ֆիզիկական… Կարդալ ավելին »

Կարեն Ասմարյան. Վոլեյբոլի համար տարին հագեցած էր

2017 թվականին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անցկացրել է քսանհինգ տարբեր միջոցառումներ: ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող մրցաշրջանի արդյունքները: «2017 թվականը մեզ համար բավականին հագեցած տարի էր, ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մակարդակով: Ֆեդերացիան բոլոր ջանքերը ներդրեց վոլեյբոլի, այդ թվում լողափնյա, զարգացման եւ մասսայականացման համար: Հատուկ կնշեմ վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ… Կարդալ ավելին »