Ստավանգերում Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում «Norway Chess» գերմրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը: Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ ու վստահ հաղթանակ տարավ: Սերգեյ Կարյակինն առավելության հասավ Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ, Հիկարու Նակամուրա- Մագնուս Կարլսեն, Վիշվանաթան Անանդ- Ուեսլի Սո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Դին Լիժեն-Ֆաբիանո Կարուանա հակամարտությունը չկայացավ: Վաստակելով 2 միավոր՝ Արոնյանն այժմ բաժանում է 3-ից 6-րդ հորիզոնականները: Այսօր հինգերորդ տուրում Լեւոնը խաղում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

«Առավոտ »

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով