Արոնյանը կիսեց միավորը 8-րդ տուրում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կիսեց միավորը Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը գրոսմայստեր Գրիգորի Օփարին էր: Շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև 9 շախմատիստներ: 6,5 միավոր ունեն 4 գրոսմայստերներ՝ Նակամուրան, Լագրավը, Ռափորտը, Դուբովը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանն այս տուրում պարտություն կրեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով