Դավիթ Թորոսյան. Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի

Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ:

«Նախապատրաստվում ենք շատ կարևոր մենամարտի: Արամ Ավագյանը գոտու պաշտպանության համար պետք է մրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ, որն անցկացրած 14 մենամարտերում պարտություն չունի:

Բարդ մենամարտ է լինելու ինչպես մեզ համար, 2 անգամ ավել նրանց համար: Հիմա շեշտը դնում ենք տեխնիկատակտիկական և ֆիզիկական պատրաստվածության վրա»: Սմիռնովը պարտություն չի կրել, չնայած դրան, դեռևս գոտի չի նվաճել: Գոտի նվաճելը հեշտ բան չէ, հիմա ռուս բռնցամարտիկը մոտեցել է գոտու համար մենամարտին, բայց չեմ կարծում որ կկարողանա Արամից խլել այն»,- ասել է Արամ Ավագյանի մարզիչ Դավիթ Թորոսյանը Punch Boxing Armenia-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով