Թեմա. Հայկական սպորտ

Հենրիխ Մխիթարյանը Երևանում է

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում է։ Նա հանդիպել է «Փյունիկի» խաղացող և ազգային հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանի հետ, որն Ինստգրամում լուսանկար է հրապարակել։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Ա. Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Հերոսը կբոլորեր իր ծննդյան 29-ամյակը։ Ուրֆանյանների ավագ որդին՝ Արմենակը դեռ փոքր տարիքից հստակ որոշել էր` կընտրի զինվորականի մասնագիտությունը և անձնվիրաբար կծառայի հայրենիքին: Այդպես էլ արեց: Զինակից ընկերները, զինվորները հիշում են, որ կապիտան Ուրֆանյանն անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին, զինվորին, հայրենիքին:… Կարդալ ավելին »

Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել London Chess Classic-ի ՖԻԴԵ Օփեն մրցաշարում

Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մեկնարկել է նաև փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարը և կայացել են առաջին և երկրորդ տուրերի պարտիաները: ՖԻԴԵ Օփենին այս տարի մասնակցում է 40 երկրի 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր: ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց… Կարդալ ավելին »

Ես Աստվածասեր հայ եմ և երբեք չեմ դավաճանի հայ և տղամարդ կոչումներիս

Ես հասկանում եմ, որ իմ քաղաքական գնահատականներին հակափաստարկներ չունենալու պատճառով , ոմանք միգուցե նաև ուղղորդված ինձ անվանում են «գալուբոյ», չհասկանալով, որ Հայաստանը փոքր երկիր է և բոլորը բոլորին գրեթե ճանաչում են և ինձ ճանաչողները , լավ գիտեն, որ ես «գալուբոյ» չեմ, այլ՝ արժանապատիվ հայ տղա, ով դավանում է ազգային արժեքներին և մտածողությանը , և բոլոր… Կարդալ ավելին »

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալով վերադառնում է հայրենիք

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր` հոկտեմբերի 29-ին, Բուդապեշտից վերադառնում է Երևան, որտեղ մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականին տեղափոխող ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի երեկոյան ժամը 20:10-ին: Հիշեցնենք` հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել տարվա կարևորագույն ստուգատեսում:Պատվո հարթակաի երրորդ աստիճանին են կանգնել Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ): Մեր թիմի… Կարդալ ավելին »

Այսօր կայացավ«Աշխարհի գույները» խորագրով 4-րդ փառատոնը

Այսօր ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնում տեղի ունեավ«Աշխարհի գույները» 4-րդ փառատոնը, որն այս անգամ կրում է «Առողջության բանաձև» խորագիրը: Իր մասնակցությունն ունեցավ նաև վրացական համայնքը,« Զին» տաքսի ծառայությունը,որը դրամական աջակցություն ցուցաբերեց երկկողմանի ծնողազուրկ, լուրջ առողջական խնդիրներ ունեցողներ Արթուր և Գոռ Միրաքյաններին: Ավանդական դարձած միջոցառման կազմակերպիչն է «Հանդես» փրոդաքշնը ,իսկ գլխավոր աջակիցը` ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնը: Աջակիցներն են` «Զինվորի քավոր Մարգարյան»… Կարդալ ավելին »

ՀՖՖ. Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության կարիքը

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում: Հիշեցնենք` մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ: «Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության… Կարդալ ավելին »

Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Երևան»-«Փյունիկ-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ ժամը 15:00-ին: «Արարատ-Արմենիա-2»-«Արարատ-2» և «Բանանց-2»-«Շիրակ-2» հանդիպումները կկայանան հոկտեմբերի 25-ին: Սկիզբը՝ ժամը 15:00-ին: «Էրեբունի»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին: Սկիզբը՝ 15:00-ին:   Աղբյուր` ՀՖՖ

Լիանա Գյուրջյանը պատանեկան օլիմպիական խաղերում ձախողել է հրում վարժությունում

Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում ծանրամարտի աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցչուհի, 16-ամյա Լիանա Գյուրջյանն անհաջող ելույթ է ունեցել: 63+ կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզուհին պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում է կատարել` գրանցելով 92 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում, պատվիրելով 116 կգ, երեք փորձից և ոչ մեկը չի կարողացել հաջողությամբ ավարտել: Հիշեցնենք` Լիանա… Կարդալ ավելին »