Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալով վերադառնում է հայրենիք

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր` հոկտեմբերի 29-ին, Բուդապեշտից վերադառնում է Երևան, որտեղ մասնակցում էր աշխարհի առաջնությանը:

Մեր հավաքականին տեղափոխող ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի երեկոյան ժամը 20:10-ին:

Հիշեցնենք` հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել տարվա կարևորագույն ստուգատեսում:Պատվո հարթակաի երրորդ աստիճանին են կանգնել Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97 կգ/), ինչպես հայտնի է, վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել երրորդ տեղի համար գոտեմարտին:

Հիշեցնենք` ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունում անմասն էին մնացել մեդալներից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով