Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել London Chess Classic-ի ՖԻԴԵ Օփեն մրցաշարում

Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Մեկնարկել է նաև փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարը և կայացել են առաջին և երկրորդ տուրերի պարտիաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՖԻԴԵ Օփենին այս տարի մասնակցում է 40 երկրի 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր:

ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, ը: Մեկնարկային տուրերում Մելքումյանը տոնել է երկու հաղթանակ և ընթանում է առաջատարների թվում:

Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղուկասյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Սիլվան Էշեյի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվել Ռումինիան ներկայացնող բամափորձ գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին:

Դավիթ Միրզոյանը տոնել է 1 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը:

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով